Էրդողանը դատապարտել է Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակումը

Քաղաքականություն

05.03.2026 | 21:35

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ երկու ղեկավարները քննարկել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա ԱԹՍ-ների  հարձակումը։

Նշվում է, որ «Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքի հարձակումը և ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և եղբայրական ադրբեջանական ժողովրդին»։

Ավելի վաղ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն էր դատապարտող հայտարարություն տարածել։

Այսօր Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակման մեջ Բաքուն մեղադրել է Իրանին։ Ուշագրավ է, որ թուրքական կողմի հայտարարություններում Իրանի մասին չի հիշատակվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment