ԵՏՀ–ում բողոքի քննարկումը հետաձգվել է հայկական կողմի առաջարկով. Գևորգ Պապոյան

https://arm.sputniknews.ru/20261102/ethum-bvoghvoqi-qnnarkumy-hetadzgvel-e-hajkakan-kvoghmi-arajarkvov-gevvorg-papvojan-108786416.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108786188_129:0:1552:1067_1920x0_80_0_0_ff4f83b3481b01e1234eb5d994a7bf15.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), գևորգ պապոյան

հայաստան, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), գևորգ պապոյան

Բաժանորդագրվել

Նախարարն ավելի վաղ ասել էր` նոյեմբերի 3-ին նիստ է լինելու, որի ընթացքում շոշափելի արդյունք կարող է լինել

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ) ներկայացված բողոքի քննարկումը հետաձգվել է հայկական կողմի առաջարկով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը դիմել է ԵՏՀ–ի կոլեգիային` Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները բարիեր (արհեստական պատնեշ) ճանաչելու համար։ Նա նշել էր` նոյեմբերի 3-ին նիստ է լինելու, որի ընթացքում շոշափելի արդյունք կարող է լինել։

«Հետաձգումը ԵԱՏՄ–ում մեր նախարարի ու իմ պայմանավորվածության արդյունքն է»,– նշեց նա։

Լրագրողներից մեկը հարցրեց` ինչն է նիստը հետաձգելու պատճառը, Պապոյանը հրաժարվեց պատասխանել այդ հարցին։

«Ոչ միայն չեմ ուզում ասել, այլ նաև ճիշտ չէ, որ ես դա ասեմ։ Եթե ճիշտ լիներ, որ ես դա ասեի, կասեի»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ուծաղիկները, ավելի ուշ`միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-իցՌոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment