Արաքսից մոտ Իրանի 150․000 զորքն է կանգնած, կխփեն նավթահորերին, եթե Բաքուն ներքաշվի կռվի մեջ

ԱՄՆ-ի բլիցկրիգը չստացվեց, սպանեցին Իրանի ղեկավարությանը, բայց Թեհրանը դիմացավ, չկործանվեց, մյուս քայլը քրդերին ոտքի հանելն է, ինչը նորից չի ստացվում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի համոզմամբ, Իրանը պատրաստ է երկար պայքարի, իսկ Թրամփին ձեռնտու չէ շատ զոհեր ունենալը, քանի որ առջևում Կոնգրեսի ընտրություններն են։
«ԱՄՆ-ն ու Իսրայելը տարբեր երկրների են ուզում ներքաշել պատերազմի մեջ, բայց Ադրբեջանը լավ հասկանում է, որ Արաքսից ներքև կանգնած է 150․000 իրանական զորք, հրթիռների պակաս չունեն, եթե փորձեն ներխուժել, մի քանի ժամում Իրանը կհարվածի Մինգեչաուրի ՀԷԿ-ին, նավթահորերին և նավթամշակման գործարանին, միլիարդավոր դոլարներ պետք կլնեն տարածքները վերականգնելու համար։ Բաքվի համար վտանգավոր է նաև, որ թալիշներն ու լեզգիները կարող են ոտքի կանգնել», – մեկնաբանեց Բադալյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment