Իսրայելի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի դեմ «Իրանի ագրեսիան»

Քաղաքականություն

05.03.2026 | 21:12

Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին X-ում հայտնել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։

«Խոսեցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ես դատապարտեցի Իրանի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված բացահայտ և միտումնավոր ագրեսիան։ Այս ագրեսիան Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների դեմ բացարձակապես անընդունելի է ու ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրանական ռեժիմը խելագար է և անզուսպ»,- գրել է իսրայելցի պաշտոնյան։

Նա նշել է, որ Իսրայելը վճռականորեն է տրամադրված շարունակել ռազմական գործողությունները՝ մինչև իր նպատակներին հասնելը։

Նշենք, որ ավելի վաղ Բայրամովը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածի մեջ մեղադրել էր Իրանին ու այն անվանել «ահաբեկչական գործողություն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment