Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառումը կարող է համատեղվել Անկախության օրվա տոնակատարության հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ կայացած հոբելյանական հանձնաժողովների նիստում ամփոփվել են Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակներին նվիրված միջոցառումների առաջարկները։ Քննարկման ընթացքում նպատակահարմար է համարվել առաջնահերթություն տալ լայն լսարաններ ընդգրկող ծրագրերին, իսկ Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառումը առաջարկվել է համատեղել սեպտեմբերի 21-ին Անկախության 35-ամյակի տոնական միջոցառման … Read more

Էնթոնի Գորդոնը կդառնա «Բարսելոնայի» 7-րդ ամենաթանկ տրանսֆերը

Անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնն կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Անգլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Իսպանիայի չեմպիոնը կվճարի 80 միլիոն եվրո։ Գորդոնն արդեն ժամանել է Բարսելոնա և բուժզննում է անցնում։ Էնթոնի Գորդոնը կդառնա «Բարսելոնայի» 7-րդ ամենաթանկ տրանսֆերը պատմության մեջ։ Անգլիացի կիսապաշտպանը 2023 թվականից է խաղում «Նյուքասլում»։ 2025/26 մրցաշրջանում նա անցկացրել … Read more

Հայաստան մաքսանենգ ճանապարհով շուրջ 10 կգ մարիխուանա ներկրելու կասկածանքով երկու անձ կալանավորվել է

Հասարակություն 29.05.2026 | 17:51 Քրեական ոստիկանության ծառայողները, համագործակցելով Քննչական կոմիտեի և Կոտայքի մարզի պարեկների հետ, Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերել և ձերբակալել են 44-ամյա երկու տղամարդու՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրելու կասկածանքով։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 10 կիլոգրամ մարիխուանա, երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք կալանավորվել են։ «Քրեական ոստիկանության … Read more

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության հրթիռը պայթել է փորձարկման ժամանակ

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությանը պատկանող New Glenn հրթիռը պայթել է Ֆլորիդայի Քեյփ Քանավերալի ռազմաօդային բազայում շարժիչի փորձարկման ժամանակ, գրում է Meduza-ն։ Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21:00-ին, երբ Blue Origin-ը սկսում էր փորձարկումը։ Ընկերությունը հայտնել է, որ «տեղի է ունեցել չճշտված միջադեպ» և խոստացել տրամադրել լրացուցիչ մանրամասներ, երբ նոր տեղեկություններ լինեն։ … Read more

Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը․ Բաղայի

Քաղաքականություն 29.05.2026 | 17:30 «Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ կասկածներ ունի Միացյալ Նահանգների չարամիտ մտադրությունների վերաբերյալ, որն ունի չարիքի և ագրեսիայի պատմություն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, և հստակորեն արտահայտել է,որ դեմ  է Հարավային Կովկասում նրա անապահովություն առաջացնող ներկայությանը»։ Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ISNA-ի լրագրողի՝ Կովկասում զարգացումների և TRIPP ծրագրի վերաբերյալ հարցին ի … Read more

Բացահայտվեց՝ ով է կանգնած Wyomig Star-ի հետևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

10 միլիոն դոլար․ հենց այսքան պարգևավճար է խոստանում ԱՄՆ Պետդեպարտամենտը մի մարդու մասին տեղեկությունների համար, որը, ուշադրություն, կանգնած է ձեզ արդեն քաջ հայտնի Wyoming Star-ի հետևում։ Այն նույն Wyoming Star-ի, որի մասին Factor TV-ի երկու հետաքննությունները բացահայտեցին՝ ամերիկյան ներկայացվող, Մոսկվայում տպվող և Հայաստանում տարածվող թերթն ունի կեղծ հեղինակներ, անվանափոխված ու քրեական անցյալ ունեցող ներմուծողներ և, … Read more

IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ

Վճարովի բովանդակություն Impacture 2026 կոնֆերանսը դարձավ ոչ միայն բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և հանրօգուտ ներդրումների շուրջ քննարկումների հարթակ, այլև կարևոր ու խորհրդանշական նախաձեռնության մեկնարկ։ Կոնֆերանսի ընթացքում հայտարարվեց  Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների համար նախատեսված ամենամյա նոր մրցանակների մասին,  որոնք կրելու են աշխարհահռչակ երաժիշտներ՝ Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի և Black Sabbath խմբի … Read more

Ջերմուկի մարտական դիրքը հանձնելու մասին սուտ տեղեկություն հայտնած անձը մեղավոր է ճանաչել իրեն

Հասարակություն 29.05.2026 | 16:49 ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի նախաքննությունը։ Ա.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սուտ մատնության հոդվածով. ըստ ՔԿ-ի՝ նա լիովին ընդունել է մեղադրանքը, զղջացել և հայտնել, որ մարտական դիրքն իբր հակառակորդին հանձնելու վերաբերյալ … Read more

Խուզարկություններ՝ ԲՀԿ գրասենյակներում․ կան ձերբակալվածներ

Factor TV-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում։ 5-ից ավելի ձերբակալված կա։ Կոմիտեից մեզ հետ զրույցում նշեցին՝ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն։ Եվգենյա Համբարձումյան

Հայաստանը ԵՄ շարժվելիս չպետք է դա անի ԵՏՄ երկրների հաշվին․ Պեսկով

Քաղաքականություն 29.05.2026 | 16:26 Կրեմլը հայտարարել է, թե Հայաստանը վաղ թե ուշ կբախվի մի իրավիճակի, երբ Եվրամիության հետ ինտեգրումը կհակասի Եվրասիական տնտեսական միության նորմերին ու կանոններին, և այս խնդիրը կլուծի իր հաշվին, գրում է Ինտերֆաքսը։ «ԵՄ-ին մերձենալու հետ մեկտեղ՝ Հայաստանը կհայտնվի մի իրավիճակում, երբ իր կողմից ընդունված նորմերը կհակասեն ԵՏՄ նորմերին ու կանոններին։ Փաստը մնում … Read more