Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը․ Բաղայի

Քաղաքականություն

29.05.2026 | 17:30

«Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ կասկածներ ունի Միացյալ Նահանգների չարամիտ մտադրությունների վերաբերյալ, որն ունի չարիքի և ագրեսիայի պատմություն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, և հստակորեն արտահայտել է,որ դեմ  է Հարավային Կովկասում նրա անապահովություն առաջացնող ներկայությանը»։ Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ISNA-ի լրագրողի՝ Կովկասում զարգացումների և TRIPP ծրագրի վերաբերյալ հարցին ի պատասխան։

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Հարավային Կովկասում անվտանգության վերաբերյալ հստակ է, և դրանում կասկած չկա»,- հավելել է նա։

Բաղային նշել է, որ Թեհրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն խիստ կասկածանքով է մոտենում Միացյալ Նահանգների չարամիտ մտադրություններին, որն ունի չարիքի և ագրեսիայի պատմություն աշխարհի տարբեր տարածաշրջաններում և բացահայտ արտահայտել է իր անհամաձայնությունը նման ներկայությանը։

«Հարավային Կովկասն Իրանի անմիջական հարևանն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունն այս տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և տնտեսական առաջընթացը համարում է իր ազգային շահերին համապատասխանող, և միշտ նշել է, որ տարածաշրջանային զարգացումներին արտատարածաշրջանային ուժերի կործանարար միջամտությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի երկրների խաղաղությանը, կայունությանը և կոլեկտիվ շահերին և ոչ մի լավ բան չի բերի տարածաշրջանի ազգերին»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։

Այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment