Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության հրթիռը պայթել է փորձարկման ժամանակ

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությանը պատկանող New Glenn հրթիռը պայթել է Ֆլորիդայի Քեյփ Քանավերալի ռազմաօդային բազայում շարժիչի փորձարկման ժամանակ, գրում է Meduza-ն։

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21:00-ին, երբ Blue Origin-ը սկսում էր փորձարկումը։ Ընկերությունը հայտնել է, որ «տեղի է ունեցել չճշտված միջադեպ» և խոստացել տրամադրել լրացուցիչ մանրամասներ, երբ նոր տեղեկություններ լինեն։

Բեզոսը գրել է, որ անձնակազմն անվտանգ է, նաև նշել, որ դեռ վաղ է ենթադրություններ անել միջադեպի պատճառներ մասին, բայց ընկերությունն արդեն աշխատում է այն պարզելու ուղղությամբ:

«Շատ դժվար օր է, բայց մենք կվերականգնենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է և կվերադառնանք թռիչքներին»,- հավելել է նա։

Բեզոսի մրցակից՝ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է հրթիռի պայթյունը. «Շատ ցավալի է։ Հրթիռները բարդ բան են»։

NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը հայտարարել է, որ տիեզերական գործակալությունը տեղյակ է Blue Origin հրթիռի հետ կապված անսովոր իրավիճակի մասին և կհետաքննի միջադեպը:

«Տիեզերական թռիչքները չեն ներում սխալները, իսկ նոր ծանր հրթիռակրի կառուցումը չափազանց բարդ ձեռնարկ է»,- հավելել է Այզեքմանը։

Blue Origin-ի հրթիռի նախատեսված փորձարկումից մի քանի օր առաջ Մասկի SpaceX-ը հաջողությամբ արձակել էր Starship տիեզերանավը Super Heavy V3 հրթիռակրով: Արձակումն իրականացվել է Թեխասից մայիսի 22-ին, տիեզերանավը ուղեծիր է տեղափոխել 20 արբանյակային իմիտատոր և երկու մոդիֆիկացված Starlink արբանյակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment