Էնթոնի Գորդոնը կդառնա «Բարսելոնայի» 7-րդ ամենաթանկ տրանսֆերը

Անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնն կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Իսպանիայի չեմպիոնը կվճարի 80 միլիոն եվրո։ Գորդոնն արդեն ժամանել է Բարսելոնա և բուժզննում է անցնում։

Էնթոնի Գորդոնը կդառնա «Բարսելոնայի» 7-րդ ամենաթանկ տրանսֆերը պատմության մեջ։ Անգլիացի կիսապաշտպանը 2023 թվականից է խաղում «Նյուքասլում»։ 2025/26 մրցաշրջանում նա անցկացրել է 46 հանդիպում, դարձել 17 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment