Հայաստանը ԵՄ շարժվելիս չպետք է դա անի ԵՏՄ երկրների հաշվին․ Պեսկով

Քաղաքականություն

29.05.2026 | 16:26

Կրեմլը հայտարարել է, թե Հայաստանը վաղ թե ուշ կբախվի մի իրավիճակի, երբ Եվրամիության հետ ինտեգրումը կհակասի Եվրասիական տնտեսական միության նորմերին ու կանոններին, և այս խնդիրը կլուծի իր հաշվին, գրում է Ինտերֆաքսը։

«ԵՄ-ին մերձենալու հետ մեկտեղ՝ Հայաստանը կհայտնվի մի իրավիճակում, երբ իր կողմից ընդունված նորմերը կհակասեն ԵՏՄ նորմերին ու կանոններին։ Փաստը մնում է փաստ՝ դա անհնար է»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԵՏՄ գագաթնաժողովից հետո, որտեղ քննարկվել է Հայաստանի դիրքորոշումը։

Բացի այդ, Պեսկովը նշել է, որ «դեռևս կա մեծ հարց. Եվրամիության ուղղությամբ շարժվելիս, որը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵՏՄ երկրների հաշվին, պետք է դա անի իր հաշվին»։

«Ամեն ինչ պարզ է, թափանցիկ և պարզ։ Ոչինչ չի մնում անպատասխան»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան մեկնաբանության, որ գագաթնաժողովից հետո անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է Հայաստանը միաժամանակ ինտեգրվել և՛ ԵՏՄ-ին, և՛ Եվրամիությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment