Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում

Շվեյցարական Նիոնում տեղի է ունեցել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Երևանի «Փյունիկը» երկխաղյա դիմակայությունում կմրցի Մալթան ներկայացնող «Մարսաշլոկի» հետ։ «Ալաշկերտի» մրցակիցը կլինի ղազախական «Ելիմայը»: Կոնֆերենցիաների լիգային մասնակցելու է նաև Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան», որը պայքարը սկսելու է որակավորման երկրորդ փուլից։ Այդ փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը … Read more

ՍԴ-ին կառաջարկենք՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ՀՀ-ում վերաքվեարկություն անցկացնել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը «ապօրինի է և, ըստ էության, ընտրությունների արդյունքների կեղծում, քանի որ դրանով արհեստականորեն փոխվել է մանդատների բաշխումը»․ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի գործողությունները ոչ միայն հակասում են օրենքի տրամաբանությանը, այլև կասկածի տակ են դնում կառույցի անկողմնակալությունը։ … Read more

Ընտրական տուրիզմ չի լինելու․ ՔՊ-ն քվեարկելու իրավունքի սահմանափակում է առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու նոր պահանջ կարող է ներդրվել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է փոփոխություններ անել ՀՀ սահմանադրական օրենքներում։  «Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին մասնակցելու պայման պիտի սահմանվի, որ այն քաղաքացիները, ովքեր ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում առնվազն վեց ամիս գտնվել են Հայաստանի Հանրապետությունում, ապա նրանք կկարողանան գնալ և մասնակցել ընտրություններին և որոշել մեր պետության … Read more

Ադրբեջանական ընկերությունը ներառվել է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի ընդունած պատժամիջոցների նոր փաթեթում

ԵՄ Խորհուրդը նախօրեին ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, այսպես կոչված, մինի-փաթեթ, որը հաստատվել է սահմանափակումների ավելի լայն՝ 21-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներին զուգահեռ։ Այս փաթեթը ներառում է ռուսական ռազմական արդյունաբերությանն աջակցող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ռուսական նավթ տեղափոխող մի քանի «ստվերային նավատորմի» լցանավեր և ռուսական բանակի համար ռազմական տեխնիկայի և անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ և մատակարարմամբ … Read more

Խանութի դուռը կոտրել էր և 700 հազար դրամ գողացել․ կասկածվող 21-ամյա երիտասարդը խոստովանել է արարքը. ՆԳՆ

Հասարակություն 16.06.2026 | 23:04 Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող խանութից 700 հազար դրամ գողանալու դեպքը բացահայտվել է։ Ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Շիրազի փողոցի 21-ամյա բնակիչը։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հունիսի 9-ին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, … Read more

Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են տրամադրում Հայաստանի քաղաքացիներին

Հասարակություն 16.06.2026 | 22:49 Կիպրոսի Հանրապետության բուհերը 2027-2028 ուսումնական տարվա համար ՀՀ քաղաքացիներին առաջարկում են մի շարք կրթաթոշակներ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի, ինչպես նաև հունարեն լեզվի ուսումնառության համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Կրթաթոշակները տրամադրվում են տարբեր ակադեմիական ուղղությունների համար, այդ թվում՝ հունարեն, հունագիտություն և բյուզանդագիտություն, բիզնեսի կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, համակարգչային գիտություն, ճարտարագիտություն, բնական … Read more

Ակունք բնակավայրի եկեղեցու մոտ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Հասարակություն 16.06.2026 | 21:53 Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք բնակավայրի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:22-ին, մարվել՝ 14:30-ին։

«Վրացական երազանք»-ի երիտասարդական թևի անդամները Շուշիում մասնակցել են Ադրբեջանի իշխող ուժի համաժողովին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները մեկնել են Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաք՝ մասնակցելու Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից կազմակերպված համաժողովին: Կազմակերպության ղեկավար, ձյուդոիստ, այժմ պատգամավոր Վառլամ Լիպարտելիանին ելույթ է ունեցել պանելային քննարկման ժամանակ, գրում է OC Media-ն։ Երկուշաբթի օրվա միջոցառումը միջազգային համաժողով անվանելով՝ ադրբեջանական պետական ​​«Ազերթաջ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այն … Read more

Բաքվի վերաքննիչ դատարանում Լևոն Մնացականյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին

Քաղաքականություն 16.06.2026 | 21:24 Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 16-ին շարունակվել է Արցախի  ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստը վարել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովը՝ դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի  մասնակցությամբ։ ​Նիստին մասնակցել են, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ … Read more

Մանդատներ վերցնելու հարցը՝ օդում․ ինչ կորոշի ԱԺ չեկող ընդդիմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 2 օր անց անցողիկ շեմը հաղթահարած ուժերը դեռ չեն հստակեցնում՝ մանդատները վերցնելո՞ւ են, թե՞ ոչ։ Առայժմ հստակ է մեկ բան․ ընդդիմադիր ուժերը ԿԸՀ-ի վերջնական որոշումը պատրաստվում են բողոքարկել Սահմանադրական դատարանում։ «Սպասենք ՍԴ-ի որոշմանը, ՍԴ-ի որոշումից հետո կարող են տարբեր սցենարներ լինել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ … Read more