Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում

Շվեյցարական Նիոնում տեղի է ունեցել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Երևանի «Փյունիկը» երկխաղյա դիմակայությունում կմրցի Մալթան ներկայացնող «Մարսաշլոկի» հետ։

«Ալաշկերտի» մրցակիցը կլինի ղազախական «Ելիմայը»:

Կոնֆերենցիաների լիգային մասնակցելու է նաև Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան», որը պայքարը սկսելու է որակավորման երկրորդ փուլից։ Այդ փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 9-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։

Leave a comment