Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են տրամադրում Հայաստանի քաղաքացիներին

Հասարակություն

16.06.2026 | 22:49

Կիպրոսի Հանրապետության բուհերը 2027-2028 ուսումնական տարվա համար ՀՀ քաղաքացիներին առաջարկում են մի շարք կրթաթոշակներ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի, ինչպես նաև հունարեն լեզվի ուսումնառության համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Կրթաթոշակները տրամադրվում են տարբեր ակադեմիական ուղղությունների համար, այդ թվում՝ հունարեն, հունագիտություն և բյուզանդագիտություն, բիզնեսի կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, համակարգչային գիտություն, ճարտարագիտություն, բնական գիտություններ, արվեստներ, դիզայն և այլ ոլորտներ։

Կախված բուհից և ծրագրից՝ կրթաթոշակները կարող են ներառել ուսման վարձի ամբողջական կամ մասնակի ծածկույթ։

ՀՀ քաղաքացիներին տրամադրվելիք կրթաթոշակների որակավորման չափանիշների, ուսումնական ոլորտների, դիմելու ժամկետների և կոնտակտային տվյալների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից ներկայացված է փաստաթղթում:

Leave a comment