NYMEX. Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4339.00 դոլար

NYMEX բորսայի հունիսի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4339.00 դոլար, արծաթի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 69.90 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.83%-ով և կազմել 1799.20 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York … Read more

Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ ՀՀ Պն-ից հայտնում են, որ Կատրին Վոտրենը շնորհավորել է նախարար Պապիկյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Կողմերը բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։ Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են … Read more

«Մենք խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է Մոսկվա գնալ Պուտինի հետ բանակցելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելու՝ Կրեմելի առաջարկը։ Նա նաև նշել է այն երկրները, որտեղ կարող են բանակցություններ տեղի ունենալ, հաղորդում է ՌԲԿ Ուկրաիան։ Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «չի խաղում այդ խաղերը»։ Նա շեշտել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ չեզոք երկրում։ Ըստ Զելենսկիի՝ դա կարող է … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 17-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունիսի 17-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 366 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 369 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 426 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 430 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,83 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,95 դրամ փոխարժեքով։

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Շանհայի համագործակցության կազմակերպության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առիթով։ Ձեր երկիրը հաջողություններ է արձանագրում…

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ խախտում է արձանագրել «Էլեկտրիկ Երևան»-ի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ գտնելով, որ 2015 թվականի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում երկու քաղաքացու ազատությունից զրկելը եղել է ոչ իրավաչափ։ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է յուրաքանչյուր դիմումատուի վճարել 2,000 եվրո՝ ոչ նյութական վնասի, և 250 եվրո՝ դատական … Read more

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան» գլխավոր եվրագավաթում պայքարը կսկսի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ դիմակայությամբ։ Երևանյան ակումբի հավանական մրցակիցների թվում էին նաև «Շեմրոք Ռովերսը» (Իռլանդիա), «Կուպսը» (Ֆինլանդիա), «Լինքոլն Ռեդ Իմփսը» (Ջիբրալթար), «Ֆլորան» (Էստոնիա), «Լարնեն» (Հյուսիսային Իռլանդիա) և «Նյու Սեյնթսը» (Ուելս)։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները … Read more

Ռոբերտ Քոչարյանը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

Քաղաքականություն 16.06.2026 | 19:40 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ին ուղղված դիմումը երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած «ապօրինության շարունակությունն» է։ Նրա խոսքով՝ մինչ այդ իրավապահ մարմինները պնդել էին, որ որևէ քրեական վարույթ չկա, իսկ այժմ, ըստ Միկոյանի, «ինչ-որ գործ է կարվել» և ներկայացվել ԿԸՀ։ Նա նաև նշել է, … Read more

Կեղծ «Le Point»-ից մինչև X-ի բոտային ցանցեր․ փաստեր ստուգողների պայքարը թվային կեղծիքի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցի լոգոյով հրապարակում, ՔՊ-ականների 70 տոկոսի ֆրանսիական քաղաքացիություն ստացում և Փաշինյան-Մակրոն համատեղ լուսանկար․ թե ինչ կապ կա կամ չկա այս ամենի ու իրականության մեջ, պարզել են FIP-ի մեր գործընկերները։ Հայտնի «Storm-1516» ապատեղեկատվական արշավի ձեռագիրն էր՝ ասում է հոդվածի հեղինակ, FIP-ի գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանը։  «Այդ ապատեղեկատվական արշավn ունի կոնկրետ ծրագիր, տարածում է բոտային … Read more