Մոսկվայի նավթավերամշակման գործարանի պահուստարանի կափարիչը պայթել է ռուսական ՀՕՊ-ի հրթիռից

Քաղաքականություն 19.06.2026 | 12:45 Մոսկվայի նավթավերամշակման գործարանի պահուստարանի կափարիչը պայթել և պոկվել է ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հրապարակման տեսանյութում երևում է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը թռչում դեպի Մոսկվայի նավթավերամշակման գործարան, որին հաջորդում է դրա ուղղությամբ արձակված հրթիռը։ Հրթիռը վրիպում է՝ թողնելով առանձնահատուկ հակահրթիռային հետք, նախքան հարվածելը։ … Read more

ԱԱ-2026. Մեքսիկան ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր, Կանադան խփեց 6 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Մեքսիկայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային ու, վաստակելով 6 միավոր, A խմբից ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ B խմբում Կանադայի հավաքականը 6 անպատասխան գնդակ ուղարկեց Կատարի հավաքականի դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ջոնաթան Դևիդը։ Կանադացիներն առաջին հաղթանակը տարան աշխարհի առաջնություններում։ ԱԱ-2026, առաջին տուր A … Read more

ԿԸՀ-ն վիճակագրական տվյալներ է ներկայացրել ընտրությունների վերաբերյալ

Քաղաքականություն 19.06.2026 | 11:44 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակագրական տվյալներ է ներկայացրել հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքով ԱԺ մանդատները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխեց հետևյալ կերպ․ -«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-64 մանդատ, -«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք-29 մանդատ, -«Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանտադ։ Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներից ՔՊ-ն ստացել է երեք, իսկ «Ուժեղ … Read more

Թրամփն Իրանի հետ համաձայնագիրն «անվերապահ կապիտուլյացիա» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը հավասարազոր է «անվերապահ կապիտուլյացիայի)», և որ հակամարտությունը ցույց է տվել նրա նախագահական լայն լիազորությունները, գրում է CNN-ը։ «Մենք, անկասկած, ունենք աշխարհի ամենահզոր բանակը»,- ասել է Թրամփը Axios-ի լրագրող Մարկ Կապուտոյին տված հարցազրույցում։ Դիտարկմանը, որ հակամարտության սկզբում Թրամփը խոսել է այն մասին, որ ցանկանում … Read more

«Նոա»-ն ողջունել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը

«Նոա» ֆուտբոլային ակումբը ողջունել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը՝ հայտարարելով, որ հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է ոչ թե ձևական փոփոխություն, այլ համակարգային առողջացում։ Ակումբը նշել է, որ ոլորտում կուտակված խնդիրները համակարգային բնույթ ունեն՝ մրցավարության նկատմամբ վստահության անկումից մինչև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ձախողումներ և կառավարման անարդյունավետություն։ ««Նոա» ֆուտբոլային ակումբը խոր մտահոգությամբ հետևում է հայկական ֆուտբոլում առկա … Read more

«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ․ պահանջում է անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները կամ նշանակել երկրորդ փուլ

Քաղաքականություն 19.06.2026 | 11:33 «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հունիսի 19-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում՝ Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Դաշինքը, պնդելով զանգվածային և կազմակերպված ընտրախախտումների մասին, պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ «2026 թվականի հունիսի 19-ին … Read more

ԵՄ-ն առաջին անգամ միանգամից մեկ տարով կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ անդամ երկրները հինգշաբթի երեկոյան Բրյուսելում կայացած գագաթնաժողովում առաջին անգամ պայմանավորվել են  երկարաձգել Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի համար Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները միանգամից մեկ տարով։ Նախկինում դա արվում էր վեց ամսով։ Այս մասին հայտնել է dpa լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի մամուլի քարտուղարին։ ԵՄ Խորհրդի կողմից համապատասխան օրինագծի պաշտոնական … Read more

Ըստ ՔԿ-ի՝ 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 դրամ կաշառք են տվել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է

Հասարակություն 19.06.2026 | 11:07 Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա․Ե․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ընտրակաշառք տալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Ըստ ՔԿ-ի՝ նա մի խումբ անձանց հետ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100 հազարից 500 հազար դրամի չափով ընտրակաշառք է տվել՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով․ … Read more

«Այս պահին եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբիկ Հակոբյանի դեմ կրկին իրավական գործընթացներ են սկսվել

Հասարակություն 19.06.2026 | 10:47 Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին պատրաստվում են ձերբակալել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հենց պատգամավորը. «Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միևնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության … Read more