ԱԱ-2026. Մեքսիկան ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր, Կանադան խփեց 6 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Մեքսիկայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային ու, վաստակելով 6 միավոր, A խմբից ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

B խմբում Կանադայի հավաքականը 6 անպատասխան գնդակ ուղարկեց Կատարի հավաքականի դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ջոնաթան Դևիդը։

Կանադացիներն առաջին հաղթանակը տարան աշխարհի առաջնություններում։

ԱԱ-2026, առաջին տուր A խումբ

Մեքսիկա – Հարավային Կորեա՝ 1:0 (տեսանյութ)

Լուիս Ռեմո, 50 L խումբ Կանադա – Կատար՝ 6:0 (տեսանյութ)

Կայլ Լարին, 16, Ջոնաթան Դևիդ, 29, 45+3, 90+2,

Նաթան-Դիլան Սալիբա, 64,

Մոհամեդ Ալ Մանաի, 75 (ինքնագոլ)

Հեռացումներ՝ Հոմամ Ալ Ամին, 33 (Կատար), Ասիմ Օմեր Մադիբո, 53 (Կատար)

Leave a comment