Հասարակություն
19.06.2026 | 10:47
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին պատրաստվում են ձերբակալել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հենց պատգամավորը. «Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միևնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո և թշնամու ոտքերը մաքրելու համար։ Հիշի՛ր…»։
Factor TV-ն կապ հաստատեց Քննչական կոմիտեի հետ, փորձելով պարզել՝ որ վարույթի շրջանակներում է նախկին պատգամավորի նկատմամբ իրավական գործընթացներ կատարվում, կառույցն այս պահին չմեկնաբանեց։
Հիշեցնենք՝ դաշնակցական նախկին պատգամավորի նկատմամբ դեռևս նախորդ տարի էր քրեական հետապնդում սկսվել հարցազրույցներից մեկում հնչեցված խոսքի համար։ ՔԿ-ն իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրել:
Ռոզա Վարդանյան