Քաղաքականություն
19.06.2026 | 12:45
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի պահուստարանի կափարիչը պայթել և պոկվել է ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Հրապարակման տեսանյութում երևում է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը թռչում դեպի Մոսկվայի նավթավերամշակման գործարան, որին հաջորդում է դրա ուղղությամբ արձակված հրթիռը։ Հրթիռը վրիպում է՝ թողնելով առանձնահատուկ հակահրթիռային հետք, նախքան հարվածելը։
Կրակոցը, ենթադրաբար, արձակվել է «Պանցիր» զենիթային հրթիռային և թնդանոթային համակարգից, մոտավորապես՝ հյուսիս-արևելքից, նշում է ASTRA-ն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի