«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ․ պահանջում է անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները կամ նշանակել երկրորդ փուլ

Քաղաքականություն

19.06.2026 | 11:33

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հունիսի 19-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում՝ Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Դաշինքը, պնդելով զանգվածային և կազմակերպված ընտրախախտումների մասին, պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

«2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։

Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment