Վրաստանը հերքել է հայկական ելակը թուրքականի անվան տակ ՌԴ վերարտահանելու մասին տեղեկությունները

Քաղաքականություն 19.06.2026 | 15:57 Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես, ելակը, Ռուսաստան է տեղափոխվում երկրի տարածքով՝ երրորդ երկրներից ապրանքի անվան տակ, գրում է NewsGeorgia-ն։ Նշվում է, որ հայտարարության առիթը հայկական լրատվամիջոցներից մեկի հրապարակումն է, որում պնդում կա, թե Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներ … Read more

Իսրայելցի նախարարը հայտարարել է՝ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի»

Քաղաքականություն 19.06.2026 | 15:40 Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարել է, որ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի», այն բանից հետո, երբ ուրբաթ գիշերը Լիբանանի տարածքում «Հըզբոլլահ»-ի կողմից իրականացված պայթուցիկ սարքի պայթյունից զոհվել են չորս իսրայելցի զինվորներ, գրում է CNN-ը։ «Իսրայելցի մոր թափած յուրաքանչյուր արցունքի համար հազարավոր լիբանանցի մայրեր պետք է լաց … Read more

«Լսել ենք՝ հավ ու խոզ եք նվիրում»․ ըստ ՀԿԿ-ի՝«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը ընտանի կենդանիներ է բաժանել

Հասարակություն 19.06.2026 | 15:22 Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, այլ անձանց հետ, օրենսդրական արգելքի պայմաններում տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ։ Ըստ կոմիտեի՝ օգնությունը տրամադրելուց առաջ ճշտվել են ընտանիքների չափահաս անդամների տվյալները, իսկ աջակցությունը փաստացի պայմանավորվել է պոտենցիալ ընտրողների առկայությամբ՝ նրանց ընտրական վարքագծի վրա ազդելու նպատակով։ «ՀՀ հակակոռուպցիոն … Read more

Հունիսի 21-24-ը հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ներկայացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։ Հանրապետության տարածքում` Հունիսի 19-ի և 21-23-ի առավելապես երեկոյան ժամերին, 20-ի և 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ … Read more

Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով․ Ալխաս Ղազարյանը՝ Ադրբեջանի կրթության նախարարի խոսքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, անդրադառնալով Ադրբեջանում անցկացված, այսպես կոչված, «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովին և այնտեղ հնչած հայտարարություններին, նշեց, որ Հայաստանը պետք է շարունակի առաջնորդվել խաղաղության օրակարգով։ Լրագրողի հիշեցմանը, որ Ադրբեջանի պաշտոնյաները, այդ թվում՝ կառավարության անդամները, շարունակում են խոսել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի ռազմավարական նշանակության մասին, Ղազարյանն ասաց, որ իշխանության … Read more

Մայրն ու տատը մեղավոր են ճանաչվել նորածնի մահվան գործով, բայց չեն ազատազրկվի

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, հրապարակել է նորածին երեխայի կյանքից զրկելու գործող մեղադրվող մոր՝ 28-ամյա Լ․ Շ․-ի, և տատի՝ 56-ամյա Մ․ Բ․-ի, գործով դատավճիռը։ Նրանք մեղավոր են ճանաչվել, սակայն նրանց նկատմամբ նշանակված ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ Լ․ Շ․-ն 2024 … Read more

Հայաստանը պաշտպանական տեխնոլոգիաների սպառողից վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ․ Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում

Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մոտեցումները՝ ընդգծելով արհեստական բանականության, մարդկային կապիտալի և միջազգային համագործակցության դերը։ Նրա խոսքով՝ վերջին 4-5 տարիներին ոլորտում արձանագրվել է որակական թռիչք․ պետական պատվերների համակարգով ներդրվել է 172 մլրդ դրամ, իսկ նոր երկարաժամկետ պայմանագրերի համար նախատեսվում է հավելյալ 190 մլրդ դրամ։ Eurosatory … Read more

Ուշադրություն չպետք է դարձնենք. ՔՊ-ականը` Զատուլինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնչող գնահատականներին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, հայտարարեց, որ միջազգային հանրությունն արդեն ճանաչել է ընտրությունների լեգիտիմությունը։ Պատգամավորը նշեց, որ պետք չէ առանձնակի ուշադրություն դարձնել առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրից են դրանք հնչում։ «Մենք արդեն բազմաթիվ երկրներից ստացել ենք շնորհավորանքներ՝ սկսած ընտրությունների … Read more

Ինչո՞ւ չեք գալիս ԱԺ նիստերին. հարց` Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարանի նիստերին և կառավարության հետ հարցուպատասխաններին չմասնակցելուն, հայտարարեց, որ դա ընդդիմության կողմից ընտրված մարտավարություն է։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը որևէ մեկի տեղը չի զբաղեցնում, այլ ներկայացնում է այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնն են տվել ընտրություններում։ «Ընդդիմությունն այս ընթացքում հենց իր աշխատանքով է զբաղված եղել։ Ընդդիմության հարցերի շնորհիվ է, … Read more

Իսրայելի կողմից Լիբանանին հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել

Քաղաքականություն 19.06.2026 | 12:57 Իսրայելի կողմից հարավային Լիբանանին հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ Այս մասին հաղորդում է լիբանանյան պետական NNA լրատվական գործակալությունը։ Մինչդեռ Իսրայելը հայտարարել է, որ գիշերը սկսված հարձակումներն ուղղված էին մի քանի տարածքներում «Հըզբոլլահ»-ի թիրախների դեմ, գրում է France 24-ը։ Բնակիչները և տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի օդային հարվածներն ու … Read more