Վրաստանը հերքել է հայկական ելակը թուրքականի անվան տակ ՌԴ վերարտահանելու մասին տեղեկությունները

Քաղաքականություն

19.06.2026 | 15:57

Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես, ելակը, Ռուսաստան է տեղափոխվում երկրի տարածքով՝ երրորդ երկրներից ապրանքի անվան տակ, գրում է NewsGeorgia-ն։

Նշվում է, որ հայտարարության առիթը հայկական լրատվամիջոցներից մեկի հրապարակումն է, որում պնդում կա, թե Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներ մտցնելուց հետո որոշ արտադրողներ սկսել են ելակ արտահանել Վրաստանի միջոցով՝ այն գրանցելով որպես թուրքական։

Վրաստանի պատկան գերատեսչությունն այս տեղեկատվությունն անվանել է իրականությանը չհամապատասխանող։

«Նախարարությունը կտրականապես հերքում է հայկական լրատվականի կողմից տարածված տեղեկատվությունը հայկական ապրանքների ծագումը փոխելու և ապրանքները Ռուսաստանի Դաշնություն ներմուծելու մասին՝ հարևան մեկ այլ երկրի անվան տակ՝ վերաարտահանման նպատակով»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը հավելել է, որ նման չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնասել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հայկական մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումներ է սահմանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment