Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել

Հասարակություն 24.11.2026 | 14:54 Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 2006-2009 թվականներին առանց ավագանու որոշման 18 հողատարածք օտարելու գործով Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության ներկայացրած ևս մեկ հայց։ Նոյեմբերի 16-ի վճռով անվավեր է ճանաչվել Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողամասի՝ 2009 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական … Read more

TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անդրադարձավ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման հեռանկարներին, ԱՄՆ ներքաղաքական զարգացումների ազդեցությանը ծրագրի վրա, ինչպես նաև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությանը։ Անդրադառնալով TRIPP-ի հնարավոր դադարեցման պարագայում սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ Մինասյանը չբացառեց, որ այն կարող է առնչվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։ Նրա գնահատմամբ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է առավել իրատեսական դառնալ։ «Իմ մոտ … Read more

«Կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»․ Իրանի առաջնորդի խորհրդականը՝ TRIPP-ի մասին

Քաղաքականություն 24.11.2026 | 15:03 Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը նախազգուշացրել է, որ Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանային այլընտրանքային երթուղիները շրջանցեն իր աշխարհաքաղաքական շահերը՝ նշելով, որ «կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»։ ««Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին», թե՛ Իրանի հարավում, թե՛ հյուսիսում։ Անկախ նրանից, թե դա Հորմուզի նեղուցի հարավային … Read more

Բաց կապույտ երանգի անձնագիր կունենան ՀՀ քաղաքացիությունից զրկված քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծում ներառված՝ սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում դատարանով անձին քաղաքացիությունից զրկելու դրույթն առաջարկվել է Ներքին գործերի նախարարության կողմից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ մանրամասնելով նոր կարգավորման տրամաբանությունն ու հետագա ընթացակարգերը։ Նախարարի խոսքով՝ տարբեր երկրներում քաղաքացիությունից զրկելու ինստիտուտը կիրառվում է … Read more

Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2012-2021 թվականներին պաշտոնավարած համայնքապետն իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ քաղաքացուց կաշառք է պահանջել և ստացել՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքն ապօրինի ճանաչելու գործընթացի համար։ Նախաքննությամբ պարզվել … Read more

ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 24.11.2026 | 14:45 Հայաստանի սահմաններից ռուսական զորքերը դուրս բերելը Հայաստանի Հանրապետության ընդհանուր քաղաքականությունն է, որը նախատեսված է նաև կառավարության ծրագրով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի և սահմանային կառավարման վերաբերյալ հարցերին։ Նախարարը հիշեցրեց, որ մինչ այս պահը բոլոր սահմանային անցման կետերում այդ … Read more

Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը

Իտալացի թենիսիստ Յանիկ Սիները կենթարկվի ծնկի վիրահատության և, մեծ հավանականությամբ, բաց կթողնի Australian Open-ը, հաղորդում է Il Giornale-ն: Ֆինն բժիշկ Լասե Լեմպայնենի հետ խորհրդակցելուց հետո աշխարհի երկրորդ ռակետը համաձայնել է վիրահատության: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել բորբոքային գործընթացի վատթարացում: Նախնական տվյալներով, վերականգնման փուլը զգալիորեն կհետաձգվի։ Սիները կորտ չի վերադառնա մինչև գրունտային խաղաշրջանը, իսկ լիարժեք … Read more

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

Քաղաքականություն 24.11.2026 | 14:21 Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումն ԱՄՆ-ի նկատմամբ չի փոխվել՝ ամերիկյան սպառնալիքները որակելով որպես «ամերիկացիների հուսահատության նշան», գրում է Al Jazeera-ն։ «Մեր դիրքորոշումը մնում է այն, ինչ նախկինում հայտարարել ենք․ որևէ գործողություն կամ բանակցություն չի լինի, քանի դեռ Իրանի յոթ պայմանները չեն կատարվել։ Բացի այդ՝ մենք … Read more

Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել

Քաղաքականություն 24.11.2026 | 13:56 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Կովկասյան միջազգային կոնգրեսի մասնակիցներին, որը կազմակերպվել է Թուրքիայի Իգդիրի համալսարանի կողմից՝ «Մետաքսի ճանապարհի վերածնունդ» խորագրով։ Իր ուղերձում Ալիևը նշել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները «պատմական Շուշիի հռչակագրով» հասել են ամենաբարձր՝ դաշինքի մակարդակի, և երկու երկրների կողմից համատեղ իրականացված հսկայական նախագծերը, որոնք իրենց գերազանց աշխարհագրական դիրքով … Read more

Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը պայմանավորված է սահմանահատման ընթացակարգերով և միջազգային ստանդարտների պահանջներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարը նախ հիշեցրեց, որ անձնագիրը ոչ թե ներպետական գործառույթների, այլ բացառապես սահմանահատումների ժամանակ օգտագործվող փաստաթուղթ է, որի հետ առնչվում են այլ պետություններ … Read more