Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2012-2021 թվականներին պաշտոնավարած համայնքապետն իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ քաղաքացուց կաշառք է պահանջել և ստացել՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքն ապօրինի ճանաչելու գործընթացի համար։ Նախաքննությամբ պարզվել … Read more

ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 24.11.2026 | 14:45 Հայաստանի սահմաններից ռուսական զորքերը դուրս բերելը Հայաստանի Հանրապետության ընդհանուր քաղաքականությունն է, որը նախատեսված է նաև կառավարության ծրագրով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի և սահմանային կառավարման վերաբերյալ հարցերին։ Նախարարը հիշեցրեց, որ մինչ այս պահը բոլոր սահմանային անցման կետերում այդ … Read more

Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը

Իտալացի թենիսիստ Յանիկ Սիները կենթարկվի ծնկի վիրահատության և, մեծ հավանականությամբ, բաց կթողնի Australian Open-ը, հաղորդում է Il Giornale-ն: Ֆինն բժիշկ Լասե Լեմպայնենի հետ խորհրդակցելուց հետո աշխարհի երկրորդ ռակետը համաձայնել է վիրահատության: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել բորբոքային գործընթացի վատթարացում: Նախնական տվյալներով, վերականգնման փուլը զգալիորեն կհետաձգվի։ Սիները կորտ չի վերադառնա մինչև գրունտային խաղաշրջանը, իսկ լիարժեք … Read more

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

Քաղաքականություն 24.11.2026 | 14:21 Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումն ԱՄՆ-ի նկատմամբ չի փոխվել՝ ամերիկյան սպառնալիքները որակելով որպես «ամերիկացիների հուսահատության նշան», գրում է Al Jazeera-ն։ «Մեր դիրքորոշումը մնում է այն, ինչ նախկինում հայտարարել ենք․ որևէ գործողություն կամ բանակցություն չի լինի, քանի դեռ Իրանի յոթ պայմանները չեն կատարվել։ Բացի այդ՝ մենք … Read more

Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել

Քաղաքականություն 24.11.2026 | 13:56 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Կովկասյան միջազգային կոնգրեսի մասնակիցներին, որը կազմակերպվել է Թուրքիայի Իգդիրի համալսարանի կողմից՝ «Մետաքսի ճանապարհի վերածնունդ» խորագրով։ Իր ուղերձում Ալիևը նշել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները «պատմական Շուշիի հռչակագրով» հասել են ամենաբարձր՝ դաշինքի մակարդակի, և երկու երկրների կողմից համատեղ իրականացված հսկայական նախագծերը, որոնք իրենց գերազանց աշխարհագրական դիրքով … Read more

Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը պայմանավորված է սահմանահատման ընթացակարգերով և միջազգային ստանդարտների պահանջներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարը նախ հիշեցրեց, որ անձնագիրը ոչ թե ներպետական գործառույթների, այլ բացառապես սահմանահատումների ժամանակ օգտագործվող փաստաթուղթ է, որի հետ առնչվում են այլ պետություններ … Read more

«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ

Քաղաքականություն 24.11.2026 | 12:12 Մեկնարկել է «TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկումը: Բանախոսներ՝ Թագուհի Ղազարյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Սերգեյ Մինասյան՝ Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Դավիթ Պետրոսյան՝ «Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոն» անկախ մտակենտրոնի համահիմնադիր և վերլուծաբան:

Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը կիրակի ընկերության տնօրենների խորհրդին հայտնել է արտամուսնական այլ կապերի մասին, որից հետո խորհուրդը միաձայն քվեարկել է նրան պաշտոնում վերականգնելու օգտին։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ ներկայացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուլիսային ջանքերը՝ միլիարդատիրոջը արհեստական բանականության չիպեր արտադրող ընկերության ղեկավարի պաշտոնին վերադարձնելու համար։ Դա տեղի է ունեցել նրա … Read more

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ․այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա նախարարին համառոտ պատմել է Հայոց ցեղասպանության որոշ դրվագների մասին, տեղեկատվություն է … Read more

ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանի 12 համայնքներում, 10-ը՝ համամասնական, 2-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ Ընտրություններն ընդգրկելու են ՀՀ 7 մարզերը։ Տավուշի մարզ Նոյեմբերի 29-ին ընտրություններ են նշանակված Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, 3 քաղաքական ուժ է մտել մրցապայքարի մեջ․ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Համայնքը 25 հազար 65 ընտրող ունի։ … Read more