Քաղաքականություն
24.11.2026 | 15:03
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը նախազգուշացրել է, որ Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանային այլընտրանքային երթուղիները շրջանցեն իր աշխարհաքաղաքական շահերը՝ նշելով, որ «կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»։
««Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին», թե՛ Իրանի հարավում, թե՛ հյուսիսում։ Անկախ նրանից, թե դա Հորմուզի նեղուցի հարավային երթուղին է, թե՛ TRIPP-ը (Զանգեզուր)։ Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա, որ այն շրջանցվի։ Հորմուզի նեղուցից դասեր քաղեք»,- X-ի իր միկրոբլոգում գրել է գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։
Հավելենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել են TRIPP նախագծի մեկնարկը։
Ավելի վաղ էլ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ «Իրանի սահմանների հարևանությամբ ռազմական կամ անվտանգության ուժերի ցանկացած ներկայություն անընդունելի է, և հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի