Մտրակի 74 հարված․ Իրանում հայտնի երգչուհին պատժվել է առանց հիջաբի ելույթ ունենալու համար

Քաղաքականություն 24.11.2026 | 16:26 Իրանում երգչուհին և նրա պրոդյուսերական խմբի չորս անդամները դատապարտվել են 74-ական մտրակի հարվածի։ Պատիժը նշանակվել է «առցանց անպարկեշտ և անբարոյական բովանդակություն ստեղծելու և հրապարակելու միջոցով հասարակական բարոյականությունը վիրավորելու» համար, գրում է The Guardian-ը։ Emtеdad կայքը, վկայակոչելով փաստաբան Մոստաֆա Նիլիին, հայտնել է, որ Փարաստու Ահմադին ու ևս չորս անձինք երկու տարով զրկվել … Read more

Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Սամբոյի Հայաստանի հավաքականը երեք մեդալ է նվաճել Մոսկվայում կայացած «ՇՀԿ բաց գավաթ» (SCO Open Cup) միջազգային խոշոր մրցաշարում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը: 79 կգ քաշային Ալեքսան Ստեփանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արման Եսայանը (98 կգ) և Արմեն Աղումյանը (64 կգ) արժանացել են բրոզե մեդալի: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 6 մարզիկով՝ հավաքականի ավագ … Read more

Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով

Հասարակություն 24.11.2026 | 15:53 Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերություններից կազմված անձանց խմբին անբարեխիղճ մրցակցության համար տուգանել է 29 մլն 854 հազար դրամով։ Հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պռոլաբ» ընկերությունը ՏԿԵ նախարարության հայտարարած ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծման մրցույթներում ներկայացրել է անիրատեսական ցածր գնային առաջարկներ։ Ուսումնասիրված շուրջ 40 գնման ընթացակարգերից 13-ում առաջարկված … Read more

Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները․ FT

Քաղաքականություն 24.11.2026 | 16:02 Ուկրաինան մինչ օրս չի կարողանում ստանալ Patriot ՀՕՊ համակարգերի համար նախատեսված շուրջ 60 զենիթային հրթիռ-որսիչները, որոնց մատակարարումն արդեն համաձայնեցվել էր։ Ըստ Financial Times-ի՝ մատակարարումները, այդ թվում՝ եվրոպական զինանոցներից, սպասում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հավանությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ PAC-3 առաջին ութ հրթիռների մատակարարումը նախատեսված էր սեպտեմբերին, ևս 10-ը Ուկրաինան … Read more

Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը

Հասարակություն 24.11.2026 | 15:34 Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ բազմաբնակարան շենքերի կառուցմամբ և բնակարանների վաճառքով զբաղված ընկերության տնօրենից հօգուտ պետության 1 մլրդ 270 մլն դրամ բռնագանձելու վերաբերյալ։ Դատարանը հաստատված է համարել, որ ընկերության տնօրենը, մինչև 2013 թվականի հունիսը ղեկավարելով Երևանի Փափազյան փողոցի և Դավիթաշենի 2-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի կառուցման ու … Read more

Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ընթացքում քաղաքագետներ Սերգեյ Մինասյանը և Դավիթ Պետրոսյանն անդրադարձան TRIPP նախագծի իրականացման հեռանկարներին, հնարավոր մարտահրավերներին և Հայաստանի ռազմավարական շահերին։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշեց, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի համագործակցությունը կշարունակվի նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանից անկախ պատճառներով TRIPP-ի իրականացումը դանդաղի կամ խնդիրներ առաջանան։ Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի գործընկերներն ու հարևանները, այդ … Read more

Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Ամերիաբանկն ամփոփում է Persona փաթեթի գործունեության առաջին տարին` միաժամանակ հայտարարելով նոր` Persona մասնաճյուղի բացման մասին: Մասնաճյուղը կբացվի մինչև տարեվերջ և կգործի Պռոշյան փողոցում:  «Դու տարբերվում ես» կարգախոսով գործարկված Persona փաթեթը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայություններից դուրս մի շարք արտոնություններ՝ ճանապարհորդություն, ժամանցի և առօրյա կյանքի տարբեր ոլորտներում առկա հնարավորություններ և այլն: Փաթեթի նպատակն է չսահմանափակել հաճախորդների … Read more

«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան

Քաղաքականություն 24.11.2026 | 15:45 «Ինչպես միասին ապրել ենք Ղարաբաղում հաղթանակի ուրախությունը, այնպես էլ նույն վճռականությամբ աշխատելու ենք հանուն Կովկասում խաղաղության և բարգավաճման»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կովկասյան միջազգային կոնգրեսի մասնակիցներին ուղղված  ուղերձում։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիի հռչակագրի միջոցով «Մեկ ազգ, երկու … Read more

«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Աշտարակ միլկ» ընկերության՝ Երևանում գործող արտադրամասում երեք տեսակի կաթնամթերքի արտադրությունը։ Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Սարի կաթ «Կովիկ»» 1,5% պաստերացված կաթի, «Դասական» 7% կաթնաշոռի և «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ»» 1,5% արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության և հիգիենայի սահմանված պահանջներին։ Նշված երեք արտադրատեսակների արտադրությունը … Read more

«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին

Քաղաքականություն 24.11.2026 | 15:26 Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխության նախագծի հրապարակմանը։ «Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում. Թուրքիայի հետ տարաձայնությունների կետը հանվել է։ Ինչպես միշտ ասել եմ՝ պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի, այլև տարածաշրջանում երկարատև … Read more