ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա:
Բուխարեստի Կոտրոչենի նախագահական նստավայրում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Ռումինիայի նախագահն ընդգծեց, որ հռչակագրի ստորագրումը վկայում է երկկողմ հարաբերությունները խորացնելու և առավել հավակնոտ նպատակներ սահմանելու պատրաստակամության մասին։ «Այսօր մենք համատեղ ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, որը նշանակում է, որ … Read more
Հայաստանի դատավորների միությունը խիստ մտահոգություն է հայտնել նոյեմբերի 23-ին հրապարակված Սահմանադրության նոր նախագծի՝ դատական իշխանությանը վերաբերող դրույթների առնչությամբ։ Ըստ Միության՝ նախագծով նախատեսվում է բոլոր գործող դատավորներին տալ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ, իսկ նրանց պաշտոնավարման շարունակությունը պայմանավորել հինգ տարվա ընթացքում իրականացվելիք վերագնահատմամբ։ Այդ գործընթացն իրականացնող հանձնաժողովի բոլոր անդամներին ընտրելու է Ազգային ժողովը։ Միությունը քննադատել է նաև Բարձրագույն … Read more
Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, վիզաների ազատականացման գործընթացը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կարողությունների ամրապնդումը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ կարևորելով ԹՐԻՓՓ նախագիծը … Read more
Մոլդովան մինչև 2027 թվականի հունվարի վերջ կմշակի ճանապարհային քարտեզ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ ոլորտային պատժամիջոցներին միանալու նախապատրաստման նպատակով։ Նման որոշում է կայացրել վարչապետ Վասիլե Տոֆանի նախագահությամբ գործող միջգերատեսչական վերահսկիչ խորհուրդը։ Այս մասին հաղորդում է Մոլդովայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Current time-ը։ Փաստաթուղթը պետք է ապահովի իրավական և նորմատիվային բազայի, ինչպես նաև … Read more
Ալեքսանդր Զվերևը հակառեկորդ է սահմանել որպես աշխարհի առաջին ռակետ, հաղորդում է Tennis365.com-ը: Գերմանիան ներկայացնող 29-ամյա թենիսիստն այս տարի նվաճել է ընդամենը երկու տիտղոս՝ հաղթելով «Ռոլան Գարոսում» ու ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Պատմության մեջ ոչ մի առաջին ռակետ մինչև օրս մրցաշրջանը չէր ավարտել այդքան քիչ տիտղոսներով։ Նախորդ հակառեկորդը չորս տիտղոսն էր: Աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում տարին չորս … Read more
Քաղաքականություն 24.11.2026 | 16:18 Ուկրաինայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Եվգենի Խմարան և Բորիս Պիստորիուսը ստորագրել են մտադրությունների մասին նամակ՝ DELTA մարտական թվային էկոհամակարգի զարգացման, ներդրման և կիրառման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, գրում է Европейская правда-ն։ Նշվում է, որ Գերմանիան կդառնա առաջին երկիրը, որին Ուկրաինան հասանելիություն կտրամադրի DELTA … Read more
Քաղաքականություն 24.11.2026 | 16:26 Իրանում երգչուհին և նրա պրոդյուսերական խմբի չորս անդամները դատապարտվել են 74-ական մտրակի հարվածի։ Պատիժը նշանակվել է «առցանց անպարկեշտ և անբարոյական բովանդակություն ստեղծելու և հրապարակելու միջոցով հասարակական բարոյականությունը վիրավորելու» համար, գրում է The Guardian-ը։ Emtеdad կայքը, վկայակոչելով փաստաբան Մոստաֆա Նիլիին, հայտնել է, որ Փարաստու Ահմադին ու ևս չորս անձինք երկու տարով զրկվել … Read more
Սամբոյի Հայաստանի հավաքականը երեք մեդալ է նվաճել Մոսկվայում կայացած «ՇՀԿ բաց գավաթ» (SCO Open Cup) միջազգային խոշոր մրցաշարում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը: 79 կգ քաշային Ալեքսան Ստեփանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արման Եսայանը (98 կգ) և Արմեն Աղումյանը (64 կգ) արժանացել են բրոզե մեդալի: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 6 մարզիկով՝ հավաքականի ավագ … Read more