Աշխարհի առաջին ռակետը հակառեկորդ է սահմանել

Ալեքսանդր Զվերևը հակառեկորդ է սահմանել որպես աշխարհի առաջին ռակետ, հաղորդում է Tennis365.com-ը:

Գերմանիան ներկայացնող 29-ամյա թենիսիստն այս տարի նվաճել է ընդամենը երկու տիտղոս՝ հաղթելով «Ռոլան Գարոսում» ու ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Պատմության մեջ ոչ մի առաջին ռակետ մինչև օրս մրցաշրջանը չէր ավարտել այդքան քիչ տիտղոսներով։ Նախորդ հակառեկորդը չորս տիտղոսն էր:

Աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում տարին չորս տիտղոսով ավարտել են ամերիկացի Փիթ Սամփրասը (199թ.), շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (2009թ.), սերբ Նովակ Ջոկովիչը (2018թ.) և իսպանացի Ռաֆայել Նադալը (2019թ.):

Ալեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ է տարին ավարտում ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղում: Նա նոյեմբերի 2-ից է աշխարհի առաջին ռակետը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment