Սամբոյի Հայաստանի հավաքականը երեք մեդալ է նվաճել Մոսկվայում կայացած «ՇՀԿ բաց գավաթ» (SCO Open Cup) միջազգային խոշոր մրցաշարում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
79 կգ քաշային Ալեքսան Ստեփանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արման Եսայանը (98 կգ) և Արմեն Աղումյանը (64 կգ) արժանացել են բրոզե մեդալի:
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 6 մարզիկով՝ հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանի և մարզիչ Հայկ Ավետիսյանի գլխավորությամբ։
Մրցաշարն անցկացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շահագրգիռ անդամ պետությունների, ինչպես նաև հրավիրված երկրների մարզիկների մասնակցությամբ։