Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված եղբայրներից մեկն ազատ է արձակվել

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված զույգ եղբայրներից մեկը՝ Միքայել Մինասյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ Աննա Եկեղեցում պատարագի, որին բազմաթիվ հավատացյալներ էին մասնակցում։ Վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձել է դուրս գալ եկեղեցուց, երբ մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել … Read more

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին կմեկնի Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայաստանյան ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակը և հեռանկարները, եվրասիական … Read more

Արգելվել է անկախության շարժման մասին ֆիլմի ցուցադրությունը

Հասմիկ Հովհաննիսյան Տիգրան Պասկևիչյանի Հանրային հեռուստաընկերության պատվերով ստեղծված «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը որևէ ձևաչափով չի ցուցադրվի։ Դատարանը բավարարել է ֆիլմի օգտագործումն ու տարածումը արգելելու մասին Հանրային հեռուստաընկերության հայցը։  «Իրենք համարում են, որ չի կարելի ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել 88-ի շարժումից մինչև անկախության հռչակումը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ֆիլմի հեղինակ Պասկևիչյանը։  Հայցվորը պահանջում … Read more

Հավակնոտ բյուջե առանց կարիքներից բխող գիտատեխնոլոգիական գերակայությունների

«Գիտուժ» նախաձեռնությունը ներկայացրել է մասնագիտական դիտարկումներ գիտության ոլորտի նոր ռազմավարության վերաբերյալ՝ արձանագրելով ինչպես առաջընթացը, այնպես էլ համակարգային բացթողումները։ Գիտության ոլորտի զարգացման 2026-2030-ի ռազմավարական ծրագրի ընդունումը առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն ամրագրում է աննախադեպ ֆինանսական հանձնառություններ: Միևնույն ժամանակ, այն նաև վեր է հանում խորքային կառուցվածքային բացեր այն հարցում, թե ինչպես է մեր պետությունը ձևակերպում և … Read more

Թրամփը պատրաստ է ավարտել պատերազմը՝ առանց Հորմուզի նեղուցը վերաբացելու․ WTJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Վերջին օրերին Թրամփն ու իր խորհրդականները գնահատել են, որ նեղուցն ուժով բացելու առաքելությունը կերկարաձգի հակամարտությունը՝ դուրս գալով նախանշված 4-ից 6 շաբաթվա ժամկետից։ Նախագահը որոշել … Read more

Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի տնտեսական վերափոխմանն ուղղված 200 մլն դոլարի ծրագիրը

Համաշխարհային բանկը և ՕՊԵԿ հիմնադրամը Հայաստանին կհատկացնեն շուրջ 290 մլն դոլարի վարկային փաթեթ՝ ուղղված տնտեսության մրցունակության բարձրացմանը և արտանետումների վերահսկման համակարգերի ներդրմանը։ Ծրագրի հիմնական մասը՝ 200 մլն դոլարը, տրամադրում է Համաշխարհային բանկը, իսկ մնացած 92,8 մլն դոլարը նախատեսում է հատկացնել ՕՊԵԿ հիմնադրամը՝ որպես զուգահեռ ֆինանսավորում։ Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրությունից։ «Հայաստանի տնտեսական … Read more

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի … Read more

Իրանի շուրջ պատերազմից մեկ ամիս անց. հնարավո՞ր է արդյոք նոր ճակատ

Մեկ ամիս է անցել Իրանի շուրջ ընթացող պատերազմից, սակայն պատերազմը ոչ միայն չի դադարում, այլև սպառնում է նոր ճակատներ բացել։ Եմենի հութիներն առաջին անգամ այս պատերազմում հարվածել են Իսրայելին, ինչը կարող է հարցականի տակ դնել Բաբ էլ-Մանդեբ նեղուցի նավարկությունը։ The post Իրանի շուրջ պատերազմից մեկ ամիս անց. հնարավո՞ր է արդյոք նոր ճակատ appeared first on … Read more

Հայաստանի ամերիկյան համալսարանը կվերսկսի առկա դասերը մարտի 31-ից

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարել է, որ վաղվանից՝ մարտի 31-ից, բոլոր դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով։ Այս որոշումը կայացվել է ՀԱՀ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված հավաստիացումների հիման վրա։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մենք ստացել ենք հավաստիացում, ըստ որի՝ համալսարանին սպառնացող որևէ էական … Read more

ՄԱԿ-ը հաստատել է Հայաստանի առաջարկած բանաձևը՝ ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ

Մարտի 30-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանին միաձայն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են,որ երկամյա ներկայացվող բանաձևը հիմնվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վրա և էական դերակատարում ունի այդ կարևոր փաստաթղթի դրույթները ՄԱԿ-ի քաղաքականության գործառնական դաշտ տեղափոխելու գործում։ Բանաձևը նպատակ ունի խթանել ցեղասպանության … Read more