ԵՄ–ն ինքն իրեն մեկուսացրել է բանակցություններից, բայց ձգտում է մասնակցել դրանց․ Գրուշկո

https://arm.sputniknews.ru/20261129/emn-inqn-iren-mekusacrel-e-banakcutjunneric-bajc-dzgtum-e-masnakcel-dranc-grushkvo-109893252.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/03/68155386_195:0:2926:2048_1920x0_80_0_0_60dedd963cd9c392e2e7a684f708eb78.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրամիություն, ալեքսանդր գրուշկո, ռուսաստան, բանակցություններ, վլադիմիր պուտին

եվրամիություն, ալեքսանդր գրուշկո, ռուսաստան, բանակցություններ, վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

ՌԴ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ եվրոպական դիրքորոշման տարրերը բացառում են միմյանց։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը Մոսկվայի հետ բանակցություններ վարելուց ինքն իրեն մեկուսացրել է, բայց միաժամանակ ձգտում է մասնակցել դրանց։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Նրանք (ԵՄ-ն – խմբ.) հայտարարել են, որ բանակցություններն անհնար են առանց հրադադարի (Ուկրաինայում – խմբ.)։ Այսինքն՝ իրենք իրենց մեկուսացրել են բանակցություններից, բայց միևնույն ժամանակ ձգտում են մասնակցել դրանց»,– հայտարարել է Գրուշկոն ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի շրջանակում։

Նրա խոսքով՝ Եվրոպայի ներկայիս դիրքորոշումը բաղկացած է միմյանց բացառող տարրերից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին Շենժենում լրագրողներին ասել էր, որ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչով է Եվրոպան պատրաստ գալ բանակցությունների։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով եվրոպացիներին հրավիրել է Մոսկվա՝ լսելու կարգավորման վերաբերյալ նրանց դիրքորոշումը։ Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր քննարկման պատրաստակամության մասին, սակայն պայմաններ էր առաջադրել բանակցությունների վայրի համար՝ առաջարկելով չեզոք հարթակ։

ՌԴ–ն ԱՄՆ–ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգային ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով

Leave a comment