Հետխորհրդային տարածքում ՌԴ-ի մարտավարությո՛ւնն է փոխվել, ոչ թե ազդեցությունն է կորել․ Լիլիթ Գևորգյան

ԵՄ-ում քաղաքական ինքնության ճգնաժամ է և անորոշություն՝ ապագա գործընթացների նկատմամբ, նշում է Ռուսաստանի ու ԱՊՀ-ի հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Գևորգյանը դրանով է պայմանավորում նաև Իրանի հարցում ԵՄ-ի կրավորական կեցվածքը։ Միաժամանակ, վերլուծաբանն անդրադառնում ՌԴ-ի դիրքերին՝ նշելով, որ ԵՄ-ի հետ լուրջ տնտեսական խզում է առաջացել՝ կանխատեսելով մեկուսացման խորացում։ The post Հետխորհրդային տարածքում … Read more

Ադրբեջանը դուրս է բերում իր ողջ դիվանագիտական ​​անձնակազմն Իրանից

Ադրբեջանը դուրս է բերում իր ողջ դիվանագիտական ​​անձնակազմն Իրանից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 6-ին Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի … Read more

Մոտ 100 մլրդ դրամ կուղղվի թոշակների բարձրացմանը և հետվճարին՝ բյուջեն խնդիր չի ունենա․ Թորոսյան

Արդյոք պետական բյուջեն բավարար միջոցներ ունի՞ կենսաթոշակների բարձրացումն ապահովելու համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ քննարկում է կառավարության ծրագրի սոցիալական խոստումների կատարումը, այն է` կենսաթոշակների սպասվող բարձրացումը, դրա ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև պարզաբանում է, թե ինչու չեն շտապում բարձրացնել նվազագույն աշխատավարձը: The post Մոտ 100 մլրդ դրամ կուղղվի թոշակների … Read more

Գագիկ Ծառուկյանի «ծեծված» լուսանկարն ու կեղծ ներդրումները. նոր խարդախություն սոցցանցերում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային հրապարակումներ, որոնցում օգտագործվում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը և պատկերը՝ օգտատերերին մեծ գումարի շահույթ խոստանալով հարցման կամ «ներդրումային» հարթակում գրանցվելու դիմաց։ Սոցցանցերի էջեր Մարտ 05, 2026 «Գագիկ Ծառուկյանը սկանդալային հարցազրույցում խոստովանել է եկամուտ վաստակելու հեշտ միջոցի մասին և կալանավորվել» #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս … Read more

Հայաստանում եկեղեցու նկատմամբ վստահությունն աճել է․ հարցում

Հայաստանում բնակչության շրջանում եկեղեցու նկատմամբ վստահությունն աճել է։ Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանում երկրորդ կառույցն է, որի աշխատանքից բնակչությունը գոհ է։  Այդ մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) 2026-ի հարցման արդյունքները։ Հարցման համաձայն՝ հարցվածների 61%-ը նշել է, որ վստահում է եկեղեցուն, մինչդեռ 33%-ը հայտնել է, որ չի վստահում, իսկ 6%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել … Read more

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցամաքային գործողությունների․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ԱՄՆ-ի դեմ ցամաքային գործողությունների և պատերազմի շարունակման դեպքում կդիտարկի զարգացման բոլոր հնարավոր սցենարները։ NBC Nightly News-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Արաղչին նշել է, որ Թեհրանը հարևանների հետ պատերազմ սկսելու որոշում չի կայացրել, սակայն թիրախավորելու է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բոլոր ռազմական կայանքները։  «Մենք … Read more

Ո՞ւմ կքվեարկեին հայաստանցիները, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի. IRI-ի հարցումը 

Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, հարցվածների ամենամեծ խումբը՝ 24 տոկոսը, կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին, մինչդեռ 30 տոկոսը դեռ չի որոշել իր ընտրությունը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հանրային կարծիքի նոր հետազոտությունը հրապարակվել է մարտի 6-ին։ Հարցումն անցկացվել է փետրվարի 3-13-ը հեռախոսային եղանակով (CATI)՝ Հայաստանի ողջ տարածքում։ Ընտրանքում ընդգրկվել … Read more

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը

Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության … Read more

Իրանից հետո թիրախը Թուրքիա՞ն է լինելու. զրույց Վիգէն Չըթըրեանի հետ

ԱՄՆ-ի նպատակը Մերձավոր Արևելի վերաձևումն է, նշում է միջազգայնագետ, Ժնևի համալսարանի դասախոս Վիգէն Չըթըրեանը։ Ըստ նրա՝ մեծ դեր է վերապահվելու Իսրայելին, որը հիմա ձգտում է հասնել ընդհուպ Իրանի մասնատմանը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերջինս Իրանի հարցում դիմել է վենեսուելական սցենարի, նշում է Չըթըրեանը։ Նա անդրադառնում է Իրանի հնարավորություններին, Թուրքիային ու քրդական գործոնին։ The post … Read more

Թուրքիան քննադատել է Նախիջևանի ուղղությամբ անօդաչուների հարձակումը

Թուրքիան քննադատել է Նախիջևանի ուղղությամբ մարտի 5-ի անօդաչու թռչող սարքերի հարձակումը, այդ մասին նշված է Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ «Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ անհրաժեշտ է վերջ տալ  տարածաշրջանում երրորդ երկրների թիրախավորմանն ու պատերազմի ծավալման վտանգները մեծացնող հարձակումներին», – ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Անկարան ինչպես միշտ շարունակելու է լինել Ադրբեջանի … Read more