Չենք հարվածի հարևան երկրներին, եթե նրանք չհարձակվեն մեզ վրա․ Իրանի նախագահ

Իրանը չի հարվածի հարևան երկրներին, եթե նրանք չհարձակվեն Իրանի վրա․ հայտարարելէ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Մարտի 7-ին հրապարակված տեսաուղերձում նա հայտնել է, որ հրահանգը բխում է ժամանակավոր ղեկավար խորհրդի որոշումից։ «Զինված ուժերն առայժմ գործել են «կրակիր կամքիդ համաձայն» սկզբունքով, սակայն նրանց այժմ ծանուցվել է, որ այսուհետ չպետք է հարձակվեն հարևան երկրների վրա կամ հրթիռներով թիրախավորեն … Read more

ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Վիետնամում ու Կատարում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին

Վիետնամում ՀՀ դեսպանության (համատեղության կարգով նաև՝ Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) հյուպատոսական հաշվառման տակ այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի։ Հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Նրանցից 4-ը մարտի 7-ին կվերադառնան Հայաստան՝ Հոշիմին-Գուանչժոու-Ալմաթի-Թբիլիսի երթուղով իրականացվող թռիչքով, այնուհետև Թբիլիսիից մեքենաներով կուղևորվեն Երևան։ Եվս 7 քաղաքացի Հայաստան կվերադառնա մարտի 9-ին՝ Հոշիմին-Ուրումչի-Երևան չվերթով։ Մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն … Read more

Իրանում զոհվել է առնվազն 1332 խաղաղ բնակիչ․ ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 1332 խաղաղ բնակիչ․ հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին։ Մարտի 6-ին Միավորված ազգերի կազմակերպությունում, լրագրողների հետ զրույցում Իրավանին պնդել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը դիտավորյալ թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, մինչդեռ Իրանն իր հարձակումներն ուղղել է բացառապես ռազմական օբյեկտների, ոչ … Read more

ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը. պատերազմի բաց խաղաքարտերը

Էրիկ Հակոբյանն այս շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է երկու թեմայի՝  Իրանի դեմ շարունակվող պատերազմին և Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի վերջերս կայացած նիստին։ The post ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը. պատերազմի բաց խաղաքարտերը appeared first on CIVILNET.

Ամերիաբանկը՝ Լոնդոնի բորսայի լավագույն հարյուրյակում. ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար

Գործընկերային բովանդակություն Ամերիաբանկը, որպես Lion Finance Group-ի մաս, դարձել է առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի հեղինակավոր FTSE 100 ինդեքսում։ Սա նշանակում է, որ խումբը պաշտոնապես մուտք է գործում աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների ցանկ՝ կանգնելով այնպիսի հսկաների կողքին, ինչպիսիք են HSBC-ն, Coca-Cola-ն ու AstraZeneca-ն։ Ի՞նչ է տալիս այս ձեռքբերումը Հայաստանի տնտեսությանը, ի՞նչ … Read more

Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից 3 անշարժ գույք և տասնյակ միլիոններ բռնագանձել

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում (անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 125 մլն 580 հազար դրամ է). … Read more

Ադրբեջանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությայմբ երախտագիտություն է հայտնել միջազգային գործընկերներին, այդ թվում Հայաստանին՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ադրբեջանին աջակցելու համար։ «Մենք մեծապես գնահատում ենք Ադրբեջանի հետ համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ վերահաստատումը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք աջակցել են Ադրբեջանին … Read more

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են տարածաշրջանում անվտանգության հաստատումը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել … Read more

Հայաստանում մեկնարկում է Global MedConsult միջազգային բժշկական կոնսիերժ ծառայությունը

Ազդարարվում է բացառիկ նախագծի՝ Global MedConsult միջազգային բժշկական կոնսիերժ ծառայության պաշտոնական մեկնարկը Հայաստանում: Նորարարական այս հարթակի գլխավոր առաքելությունն է մարդկային կյանքեր փրկելը՝ աշխարհի առաջատար բժշկությունը հայաստանցիների համար աննախադեպ արագ և մատչելի դարձնելու միջոցով: Առողջական լուրջ խնդիրների բախվելիս պացիենտներն ու նրանց հարազատները հաճախ հայտնվում են տեղեկատվական քաոսում՝ կորցնելով կենսականորեն կարևոր ժամանակ ճիշտ մասնագետ որոնելու վրա: Global … Read more

ԱԲ լուսանկարներ և հին կադրեր՝ ԱՄՆ–Իսրայել–Իրան հակամարտության մասին հրապարակումներում․ Մաս 2

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck  Սոցցանցերում վերջին օրերին տարածվում է լուսանկար, որը ներկայացվում է որպես Իրանի Մինաբ քաղաքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված աղջիկների հուղարկավորությունից կադր։ Իրանի հայտնած տվյալներով՝ մարտի 1-ին դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 160 երեխա։ Լրատվամիջոցներ Մարտ 01, 2026 «Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էր-Ռիադում հրդեհվել է Hyatt Regency հյուրանոցը՝ Իրանի հրթիռային հարվածի … Read more