ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Վիետնամում ու Կատարում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին

Վիետնամում ՀՀ դեսպանության (համատեղության կարգով նաև՝ Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) հյուպատոսական հաշվառման տակ այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի։ Հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նրանցից 4-ը մարտի 7-ին կվերադառնան Հայաստան՝ Հոշիմին-Գուանչժոու-Ալմաթի-Թբիլիսի երթուղով իրականացվող թռիչքով, այնուհետև Թբիլիսիից մեքենաներով կուղևորվեն Երևան։ Եվս 7 քաղաքացի Հայաստան կվերադառնա մարտի 9-ին՝ Հոշիմին-Ուրումչի-Երևան չվերթով։ Մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալու հնարավորությանը։

Միաժամանակ, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի։ Դեսպանությունը նրանց հետ պահպանում է մշտական կապ։

Քաղաքացիներից 38-ը, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways» ավիաընկերության միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության և սննդի պայմաններով։

Կատարում գտնվում է նաև ևս 3 ՀՀ քաղաքացի, որոնց վերադարձի հնարավոր տարբերակները նույնպես քննարկվում են։ «Qatar Airways»-ի մարտի 9-ի չվացուցակում այս պահի դրությամբ ներառված է նաև դեպի Երևան չվերթը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Հակամարտության պատճառով ՀՀ մի շարք քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան։

The post ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Վիետնամում ու Կատարում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին appeared first on CIVILNET.

Leave a comment