Սերժ Սարգսյանին վերագրվող առանձնատան հետքերով. ո՞վ է իրական սեփականատերը 

Անի Գրիգորյան, #CivilNetCheck  Համացանցում մարտի 16-ին տարածվում է առանձնատան լուսանկարներ ու տեսանյութ, որի պատկանելությունը վերագրվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։  Նշվում է, որ առանձնատունը Երևանի Բագրևանդ թաղամասում է։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեղորոշեց առանձնատունը։ Այն Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում է (կորդինատները՝ 40.19838135643805, 44.58816572434877)։ Ո՞ւմ է պատկանում առանձնատունը Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ առանձնատունը … Read more

Մենք Հայաստանին միայնակ չենք թողնի․ Կայա Կալաս

«Մենք Հայաստանին միայնակ չենք թողնի արտաքին միջամտությունների դեմ դիմակայելու հարցում»․ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մարտի 16-ին արտաքին գործերի խորհրդի մամուլի ասուլիսի բացման խոսքում հիշատակեց նաև Հայաստանի առաջիկա ընտրությունները՝ վերահաստատելով, որ Հայաստանի խնդրանքով առաջիկա ընտրություններին առկա սպառնալիքներին հակազդելու նպատակով հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկվի։ «Մեր հարևանությունում ժողովրդավարական կայունության աջակցությունը շարունակում … Read more

Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքը 2026-ի խորհրդարանական ընտրություններում

2026-ի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի թեկնածուն կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մարտի 16-ին «Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ձևաչափը և վարչապետի թեկնածուին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ-ն որոշել են շարունակել իրենց համագործակցությունը, որոնց միացել է նաև «Առաջ» կուսակցությունը, որի ղեկավարը Սևակ Խաչատրյանն է։ Նրանք առաջիկա ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով։  «Ես պայքարի մեջ … Read more

Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր պատգամավորների դիմումը

ՀՀ սահմանադրական դատարանը 2026-ի մարտի 12-ին հրապարակել է «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների մի շարք դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ իր որոշումը: Դիմող կողմը՝ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը, վիճարկում էր լիցենզիայի դադարեցման, պետության նախապատվության իրավունքի և կանխարգելիչ միջոցառումների կիրառման իրավաչափությունը: Դատարանը որոշել է, որ վիճարկվող բոլոր դրույթները համապատասխանում են ՀՀ … Read more

Կապանում լսված կրակոցների ձայները և «իրանական հարվածները Լեռնային Ղարաբաղում»․ ինչ են ցույց տալիս փաստերը

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին մարտի 5-ին տեղեկություններ տարածվեցին Սյունիքի Կապան քաղաքում լսվող կրակոցների ձայների մասին։ Շուտով սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել պնդումներ, թե Իրանը հարվածներ է հասցնում Լեռնային Ղարաբաղում տեղակայված իսրայելական ռազմական կառույցներին։  Գագիկ Համբարյան, քաղաքագետ Մարտ 05, 2026 «Իսրայելը Ֆիզուլիում և Զանգելանում, այսպես կոչված, միջազգային օդանավակայաններում տեղակայել է … Read more

Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման առնչությամբ ՀԷՑ-ը պարզաբանում է ներկայացրել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանող հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկման առնչությամբ:  Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 15-ին, ժամը 13։05-ին  Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են  էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։ «Անջատման պատճառ է հանդիսացել այն, որ «Յուվենթուս»  ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի … Read more

Ամուսիններին մեղադրանք է ներկայացվել «Մեր ձևով»-ի օգտին ընտրական հարկադրանքի համար. ՔԿ

Ամուսիններին մեղադրանք է ներկայացվել քաղաքացուն բռնության սպառնալիքով «Մեր ձևով» կուսակցությանն անդամագրվել հարկադրելու և առաջիկա ընտրություններում նույն ուժի օգտին քվեարկել պարտադրելու համար։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Նախաքննության ընթացքում պարզվել է, … Read more

Պետաշխատողը պետք է շարունակի կառավարության գիծը․ զրույց Ռուբեն Ռուբինյանի հետ

Ինչո՞ւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԱՄՆ փոխնախագահին Արցախյան հակամարտության վերաբերյալ գիրք նվիրելն անթույլատրելի համարվեց, և որքանո՞վ են հիմնավոր մտահոգությունները, թե պետական մակարդակով փորձ է արվում լռեցնել պատմական հիշողությունը: Այս և այլ հարցերի շուրջ է ՍիվիլՆեթի հարցազրույցը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:   The post Պետաշխատողը պետք է շարունակի կառավարության գիծը․ զրույց Ռուբեն Ռուբինյանի հետ appeared first … Read more

Վայոց Ձորի թեմի առաջնորդն ազատվել է պաշտոնից

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդի պաշտոնից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից: «Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից … Read more

Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստը պատրաստ է. նախարար

Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստը պատրաստ է. այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝  մարտի 16-ին Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ: Նախարարի փոխանցմամբ՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ներկայումս իրականացնում է ակտիվ աշխատանքային փուլ՝ գումարելով ամենշաբաթյա նիստեր։ Չնայած փաստաթղթի պատրաստ լինելուն, դրա հրապարակման հստակ ժամկետների վերաբերյալ նորություններ դեռևս չկան, քանի որ նախատեսվում է նախագիծը … Read more