SpaceX-ը սահմանափակել է Starlink-ի արագությունը Ուկրաինայի զինվորականների համար

Բաժանորդագրվել

Դա ուկրաինական ստորաբաժանումների որոշ գործողությունների խափանման է հանգեցրել, պնդում է Զելենսկու խորհրդականը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. SpaceX ընկերությունը սահմանափակել է Starlink արբանյակային կապի արագությունը Ուկրաինայի զինվորականների համար։ Այս մասին սոցցանցերում հայտարարել է Վլադիմիր Զելենսկու խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը։

CNN հեռուստաալիքը, հղում անելով Եվրոպայի աղբյուրներին, երեկ հաղորդել էր, որ Պենտագոնը և ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել են Ուկրաինային և եվրոպացի դաշնակիցներին, որ Վաշինգտոնը պատրաստ է դադարեցնել Կիևին հետախուզական տվյալների փոխանցումը և կասեցնել մասնակցությունը Կիևի համար սպառազինության գնման ծրագրին։

Բեսկրեստնովի խոսքով՝ սահմանափակումը տարածվում է StarShield ծառայությունների «ռազմական փաթեթի» վրա, սահմանվել է 100 մղոն/ժամ արագություն։ Դա ուկրաինական ստորաբաժանումների որոշ գործողությունների խափանման է հանգեցրել։ Բեսկրեստնովը կարծում է, որ դա կապված է քաղաքական իրավիճակի հետ։

Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ Թրամփը խնդրել է Մասկին սահմանափակել Starlink-ը Ուկրաինայի զինված ուժերի համար։ ԱՄՆ նախագահը վերջերս բավականին նյարդայնացած է Ուկրաինայի իշխանությունների հռետորաբանությունից և գործողություններից՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով։

Leave a comment