Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքը 2026-ի խորհրդարանական ընտրություններում

2026-ի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի թեկնածուն կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մարտի 16-ին «Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ձևաչափը և վարչապետի թեկնածուին։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ-ն որոշել են շարունակել իրենց համագործակցությունը, որոնց միացել է նաև «Առաջ» կուսակցությունը, որի ղեկավարը Սևակ Խաչատրյանն է։ Նրանք առաջիկա ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով։ 

«Ես պայքարի մեջ եմ մտել նրանց իշխանության գալու առաջին իսկ օրերից և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ հենց սրանով է տարբերվում մյուս թեկնածուներից։

Դաշինքի հիմնական նպատակն իշխանության վերարտադրության կանխումն է. ընդդիմադիր դաշտում այլ թիրախներ չկան։

«Սա հերթական մրցապայքարը չէ, սա գոյաբանական հարց է։ Մեր նպատակն է կտրել զիջումների այս շղթան»,- հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պագամավոր Իշխան Սաղաթելյանը։

The post Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքը 2026-ի խորհրդարանական ընտրություններում appeared first on CIVILNET.

Leave a comment