Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդի պաշտոնից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից:
«Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։
Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
The post Վայոց Ձորի թեմի առաջնորդն ազատվել է պաշտոնից appeared first on CIVILNET.