Պատերազմի թատերաբեմ կամ պատերազմը թատերաբեմին

Շրջափակված Լենինգրադում 1941-ին Դմիտրի Շոստակովիչը ստեղծեց իր հռչակավոր Յոթերորդ սիմֆոնիան, որը հնչեց պաշարված քաղաքի մեծ համերգային դահլիճում։ Բոսնիական պատերազմի ընթացքում պաշարված Սարաևոյում ամերիկացի գրող Սյուզան Սոնթագը բեմադրեց Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը՝ իրադարձություն, որն ավելի ուշ ձևակերպվեց որպես «Սարաևոյի մշակութային դիմադրություն»։ Երբ, ինչու և ինչպես գեղարվեստականացնել տարերքը։ The post Պատերազմի թատերաբեմ կամ պատերազմը թատերաբեմին appeared … Read more

Ադրբեջանի թռիչքները Հայաստանի օդային տարածքով․ ինչ կանոններ են գործում

Անի Ավետիսյան, #CivilnetCheck Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում մարտի 16-ից տարածվում են պնդումներ, թե Ադրբեջանը Հայաստանի օդային տարածքը օգտագործում է առանց Հայաստանի թույլտվության։  «Նիկոլի օրոք և շնորհիվ Հայաստանը այնքան ինքնիշխան է, այնքան սուվերեն է, որ Ադրբեջանը առանց մեր թույլտվությունը հարցնելու օգտագործում է Հայաստանի օդային տարածքը, թռնում է մեր տների վրայով, մեր տարածքի վրայով»,- տարածած տեսանյութում պնդում … Read more

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է ազդել Հայաստանում գնաճի վրա․ ԿԲ նախագահ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է Հայաստանում գնաճի վրա 1,2-ից 1,7 տոկոս ազդեցություն ունենալ։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` մատրի 17-ին ասուլիսի ժամանակ։ Ըստ գնահատականների՝ ռիսկերը պայմանավորված են նավթի գնի բարձրացմամբ, լոգիստիկ այլընտրանքային ուղիների ծախսերով և Իրանից ներմուծվող պարենի հնարավոր փոխարինմամբ։ «Դուք տեսնում եք ենթակոմպոնենտները՝ դա նավթի գնի ավելացումն է, ներմուծման այլընտրանքային … Read more

2025-ին սպանությունների թիվն աճել է, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը՝ նվազել

2026-ի հունվար-փետրվար ամիսներին սպանության ու ծեծկռտուքների մի շարք աղմկահարույց դեպքեր են գրանցվել։ ՍիվիլՆեթը հարցումներ է ուղարկել Ներքին գործերի նախարարություն ու Քննչական կոմիտե՝ հասկանալու, թե ինչպիսին էր պատկերը 2024 ու 2025 թվականներին։ Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը 2024-ին կազմել են 278, իսկ 2025-ին՝ 221: Այսինքն, 2025-ին նման դեպքերի նվազում է արձանագրվել, մինչդեռ սպանությունների դեպքերը 2025-ին աճել … Read more

Սպանվել են Իրանի անվտանգության ծառայության ղեկավարն ու «Բասիջ» ջոկատի հրամանատարը․ Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ սպանվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ» աշխարհազորայինների հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։  Ըստ իսրայելական կողմի՝ թիրախային օդային հարվածն իրականացվել է մարտի 16-ի գիշերը Թեհրանի կենտրոնում։  Իրանական կողմը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, սակայն պետական լրատվամիջոցները հրապարակել են Լարիջանիի անունից գրված ձեռագիր ուղերձ՝ նվիրված … Read more

Այս իշխանությունն ունի քաղաքական կամք՝ իրականացնելու բարեփոխումներ. Սոնա Այվազյան

Քաղաքացիական հասարակությունը դեռ իշխանությունների հետ հետհեղափոխական «մեղրամսի» փուլում է։ Որքանո՞վ է դատաիրավական համակարգն անկախ գործադիրից, միայն Ռուսաստա՞նն է միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին:ՍիվիլՆեթի տաղավարում այս հարցերի շուրջ զրուցել ենք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի հետ: Հարցազրույցի ընթացքում դիտարկվում են ժողովրդավարության զարգացման ներկայիս մարտահրավերները, անդրադարձ է կատարվում ՀԿ հատվածի վերահսկողական գործառույթի, այդ գործառույթի հնարավոր կորստի … Read more

Օսկարակիր Նատալի Մուստեատայի «հայկական ծագման» մասին պնդումները չեն հաստատվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Հայկական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե մարտի 15-ին կայացած «Օսկար»-ի մրցանակաբաշխության հաղթող կինոռեժիսոր Նատալի Մուստեատան հայկական արմատներ ունի։ «Հայկական ծագում ունեցող Նատալի Մուստեատան արժանացել է «Օսկարի»՝ լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմի համար»,- գրել է Zartonq Media-ն Այս ձևակերպմամբ հրապարակումներ են արել նաև The Armenian Report, Huys Media, bravo.am-ը, style.news.am-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող … Read more

Բժիշկն օժանդակել է ազգականին՝ ապօրինի իրացնել երիկամը․ ՔԿ

 «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023-ի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հազար դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ Գ․Ս․-ն, մտադրություն ունենալով վաճառել իր երիկամներից մեկը, դիմել է ազգականին՝ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհուն, որի հետ բազմաթիվ հեռախոսային … Read more

Կառավարման խնդրով է պայմանավորված․ ԿԳՄՍ նախարարը՝ ՀՑԹԻ տնօրենի ազատման մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի ազատումը կառավարման խնդրով է պայմանավորված․ պարզաբանել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե Գզոյանի ազատուման պատճառը հուշահամալիրի շինարարական խնդիրներն են եղել։ Մարտի 17-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով թանգարանի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի կողմից ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին պետական քաղաքականությանը չհամապատասխանող գիրք նվիրելու … Read more

ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Օման

Մարտի 17-19-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ Այս մասին հայտնում են արտգործնախարարությունից։ Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ The post ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Օման … Read more