2026-ի հունվար-փետրվար ամիսներին սպանության ու ծեծկռտուքների մի շարք աղմկահարույց դեպքեր են գրանցվել։ ՍիվիլՆեթը հարցումներ է ուղարկել Ներքին գործերի նախարարություն ու Քննչական կոմիտե՝ հասկանալու, թե ինչպիսին էր պատկերը 2024 ու 2025 թվականներին։
Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը 2024-ին կազմել են 278, իսկ 2025-ին՝ 221: Այսինքն, 2025-ին նման դեպքերի նվազում է արձանագրվել, մինչդեռ սպանությունների դեպքերը 2025-ին աճել են։ 2024-ին տեղի է ունեցել սպանության 45 դեպք, իսկ 2025-ին՝ 50։
Ստորև ներկայացնում ենք առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի մարզային բաշխվածությունը.
Ամենաշատ դեպքերը տեղի են ունեցել Երևանում։ 2024-ին երկրորդ տեղում Շիրակի մարզն էր, իսկ 2025-ին՝ Կոտայքի մարզը։ Ուշագրավ է, որ թե 2024-ին, թե 2025-ին Վայոց Ձորում դեպքեր չեն եղել։
Սպանության դեպքերի մարզային բաշխվածությունը հետևյալ տեսքն ունի.
Սպանության ամենաշատ դեպքերը երկու տարվա կտրվածքով կրկին Երևանում են տեղի ունեցել։ 2024-ին երկրորդ տեղում Շիրակի ու Արարատի մարզերն են, իսկ 2025-ին՝ Կոտայքի մարզը։
Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2024-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ 462 վարույթ է նախաձեռնվել, 2025-ին դրանց թիվը նվազել էր։
Սպանությունների դեպքում էլ քրեական վարույթների թիվն աճել է։
Ծեծկռտուքների ու սպանությունների շարժառիթների մասին մեր հարցադրումներին ի պատասխան հայտնել են, որ նման վիճակագրություն չի վարվում։
The post 2025-ին սպանությունների թիվն աճել է, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը՝ նվազել appeared first on CIVILNET.