Վարդապետյանը և Գվարաքիձեն քննարկել են ՀՀ-ի և Վրաստանի դատախազությունների համագործակցության զարգացման հեռանկարները 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է։ Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեին և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված համագործակցության զարգացման հեռանկարները, քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցերն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության … Read more

«Ալիևը իմ վրա ժամանակ է դրել»․ արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարությունն այսպես է մեկնաբանում Գառնիկ Դանիելյանը

«Այդ սցենարը մենք կանխատեսել ենք, որովհետև ալիևյան սահմանադրությունը պիտի փորձի ընդունել տա, իր մոտ դա չի հաջողվում։ Ինքը բազմիցս ասել է, ահաբեկել է մեր ժողովրդին՝ ասելով, որ եթե չունենամ սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին տեղի է ունենալու աղետաբեր պատերազմ, և հիմա էլ շանտաժի հերթական արարն է մեր հայրենակիցներին»,- «18 արդարների» գործով նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով … Read more

«Սահմանը դարձել է մի բաց դուռ, որտեղով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կարող է անցնել անգամ հոգեկան խնդիր ունեցող ադրբեջանցի հովիվ». Նարինե Դիլբարյան

Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում խոսելով զինված ուժերում տիրող բարոյա-հոգեբանական վիճակի մասին, որի արդյունքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, կամ կրակում են միմյանց վրա կամ զինծառայողը դիմում է ինքնասպանության, ասաց, որ բոլոր դեպքերում դա շատ վտանգավոր է, որովհետեւ եթե անգամ իրենք իրենց են սպանում, պարզ է, որ դա կամովին չէ, իրենց դրդել են։ «Մի շեշտադրումով … Read more

Սիլվա Ադամյանը հիշել է՝ ինչպես Արսեն Թորոսյանի հայրը վիրավորեց ու դուրս շպրտեց Ամուլսարի թեմայով զեկույց ներկայացնող բնապահպաններին

«Մենք ստեղծել ենք մի խումբ, որը կոչվում է «Իմ սիրտը լեռներում է»։ Սա ակտիվ կանանց խումբ է, որտեղ նաև Նազելի Վարդանյանն է։ Նա շատ ակտիվ է բարձրաձայնում Ամուլսարի հարցը, երբեք կանգ չի առել։ Կարծում եմ՝ նրա շնորհիվ, որ պայքարը երբեք չի դադարել, այն վերսկսվում է։ Ես տեսնում եմ, որ այդ միտումն այժմ կա»,-Aravot.am-ին ասաց բնապահպան … Read more

Նախարար Դավիթ Թադևոսյանի անունով տելեգրամյան կեղծ օգտահաշիվ է բացվել

Հոկտեմբեր 22,2026 15:35 Share Ստեղծվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի անունով բացված տելեգրամյան կեղծ օգտահաշիվ։ Խնդրում եւ հորդորում ենք զերծ մնալ կեղծ օգտահաշվի հետ որևէ փոխգործակցությունից, չտրամադրել անձնական կամ գաղտնի տեղեկություններ և չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին։ Կեղծ օգտահաշիվ հայտնաբերելու կամ դրա միջոցով կասկածելի հաղորդագրություն ստանալու դեպքում խնդրում ենք այդ … Read more

Բերձորի Քարեգահ գյուղի երկու նահատակների պատմությունը

1997 թվականին Ռուբիկ և Մարիամ Դոդորյաններն իրենց՝ Մանվել ու Սարգիս որդիների հետ Երևանից տեղափոխվեցին Արցախի նոր կազմավորված Քաշաթաղի շրջան և բնակություն հաստատեցին Բերձոր շրջկենտրոնի մոտակա Քարեգահ գյուղում։ Նույն գյուղի դպրոցում էլ սովորեցին։ 1992 թ. մայիսի 24-ին է ծնվել Մանվելը, որը 2020 թ. հոկտեմբերի 1-ին նահատակվեց հայրենիքը պաշտպանելիս։ 2010 թվականին ավարտեց միջնակարգ դպրոցը։ Դպրոցի ուսուցիչները սիրով … Read more

«Մեր պահանջն է, որ ներդրվեն առաջին հերթին հայցերի վաղաժամ մերժման մեխանիզմներ SLAPP դեպքերի հետ կապված, որ դրանք նույնիսկ չհասնեն դատարաններ, այլ հենց առաջին ատյանում մերժվեն դեպքերը»

«SLAPP գործերի առաջին նպատակը հանրային մասնակցությունը սահմանափակելուն է ուղղված։ Երկրորդ սահմանափակումը ֆինանսական պաշտպանությունն է, երբ խոշոր հանքարդյունաբերողները, իշխանական լծակներ ունեցող ինստիտուտներ դիմում են դատարաններին, հիմնական ճնշման գործիքը հենց ֆինանսականն է, երբ դատարանները կիրառում են հայցապահովման միջոցներ, որոնք արդեն հասնում են մեծ թվերի»,-«Պահպանել բնությունը և պաշտպանել բնապահպաններին․ քննարկում մարտահրավերների մասին» խորագրով հանրային քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն … Read more

Ժորա Սիմոնյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Հայ մարզիկ Ժորա Սիմոնյանը հերթական կարևոր հաղթանակն է գրանցել իր մարզական կարիերայում՝ նվաճելով Լեհաստանի պրոֆեսիոնալ չեմպիոնի տիտղոսը K-1-ում։ 23-ամյա աշտարակցի մարզիկը Լեհաստանի Բելխատով քաղաքում կայացած One Punch K-1 գալայի շրջանակում հաղթանակով ավարտել է իր երրորդ պրոֆեսիոնալ մենամարտը՝ արժանանալով չեմպիոնական գոտուն։ Մենամարտը հեշտ չէր․ հինգ ռաունդ՝ յուրաքանչյուրը երեք րոպե տևողությամբ, ուժի, դիմացկունության և կամքի լուրջ փորձություն … Read more

«Այո, փոխվում են ընկալումները, այդ թվում՝ Ղարաբաղի հարցի ընկալումն է փոխվել»․ Փաշինյանը՝ իր ստերի մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցում լրագրողը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նախկինում նրա արած հայտարարությունների վերաբերյալ, որոնք հետո, լրագրողի ձեւակերպմամբ, սուտ են դուրս եկել։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ ժողովրդից թաքուն որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, չի բանակցի Արցախի անունից, որ չեն պատրաստվում Ադրբեջանին մանդատ տալ՝ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար եւ այլն։ RA … Read more

Meta-ն տուգանվել է 25 մլրդ դոլարով՝ օգտատերերի տվյալների գաղտնիության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների համար

Հոկտեմբեր 22,2026 14:58 Share Region Monitor. Meta-ն տուգանվել է 25 մլրդ դոլարով՝ օգտատերերի տվյալների գաղտնիության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների համար: Դատարանի գնահատմամբ՝ ընկերությունը 2010-2021 թվականներին դիտավորյալ թաքցրել է, որ օգտատերերի տվյալները հասանելի են դարձել երրորդ կողմերին՝ առանց նրանց համաձայնության։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական … Read more