Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում

Փետրվար 23,2026 21:01 Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում: Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 1500մ վազքում՝ մրցատարածությունը հաղթահարելով 3:42.29 րոպե արդյունքով:Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությանը պետք է մասնակցեր … Read more

Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում

Փետրվար 23,2026 21:01 Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում: Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 1500մ վազքում՝ մրցատարածությունը հաղթահարելով 3:42.29 րոպե արդյունքով:Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությանը պետք է մասնակցեր … Read more

Արձանագրվել են մի շարք խնդիրներ` իրավական կարգավորումների կիրարկման, գործնականում արդյունավետ եւ բովանդակալից մասնակցության ապահովման տեսանկյունից

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ կարեւորում է բաց ու կառուցողական երկխոսությունը: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի … Read more

Ոչ մեկ չի կարող ինձ հետ նման հարցերում բացատրական աշխատանքներ տանել. Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանին

-Չեմ ցանկանում անդրադառնալ դրան, միայն կասեմ, որ նման հարցերում ոչ մեկ չի կարող ինձ հետ բացատրական աշխատանքներ տանել։ Հիմա շատ բան կարող է հայտարարել։ Հոգևոր կանոնին Տեր Օշինի ոչ մի ասած չի հակասում,- Aravot.am-ին շատ կարճ այսպես արձագանքեց Տեր Օշին քահանա Հայրապետյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այսօր իրեն կատարած այցին ու դրան հաջորդած Ռուբինյանի … Read more

Սեյրան Օհանյանի կնոջ կողմից հայտարարագրման ենթակա գույքը չհայտարարագրելու, նրա կազմակերպմամբ քաղաքացիական գործով ապացույց կեղծելու և արգելադրված գույքն օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Փետրվար 23,2026 20:02 ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ կողմից հայտարարագրման ենթակա գույքը չհայտարարագրելու, նրա կազմակերպմամբ քաղաքացիական գործով ապացույց կեղծելու և արգելադրված գույքն օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։     Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք … Read more

Արցախցի Արսեն Բաղրյանին շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում

Արսեն Բաղրյանը Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում։ Մարզիկը երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն։ Առաջիկայում Բաղրյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։   «Ապառաժ» Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք … Read more

Առաջարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման և ԵՄ դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առկա կառուցակարգերին, միջազգային հանձնառություններին, մանրամասներ ներկայացրել ուսումնասիրված միջազգային փորձի և առաջարկվող գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ առաջարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման և ԵՄ դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ, ապահովել հանրային հաշվետվողականություն, ստեղծել արգելված և բռնագրավված … Read more

Միրզոյանն ու Կասիսը քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելու ուղղված աշխատանքները

Փետրվարի 23-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելու ուղղված աշխատանքները։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն որոշում է կայացրել Բեռնում հիմնել Հայաստանի Հանրապետության … Read more

«Մենք կանք»-ը դարձավ հիշեցում, որ մշակույթը դեռ ապրում է, իսկ քանի դեռ այն ապրում է՝ մենք նույնպես կանք

«Ապառաժի» հարցազրույցը՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանի հետ -Արցախի տեղահանությունից հետո ստեղծված «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն իր վրա մեծ առաքելություն է վերցրել, որն միտված է Արցախյան մշակույթի պահպանմանը, առավելապես Արցախում գործող պետական համույթների, ինքնագործ խմբերի պահպանմանը և Արցախյան մշակույթը ավելի ճանաչելի դարձնելուն։ Ինչքանո՞վ է դա ձեզ հաջողվել․․․ -2023 թվականի սեպտեմբերի ողբերգական … Read more

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են Գերմանիա–Հայաստան համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սիլվիա Շմիդթին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Գերմանիայի՝ որպես ԵՄ առաջատար երկրների մեկի, հետ … Read more