Արցախցի Արսեն Բաղրյանին շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում

Արսեն Բաղրյանը Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում։

Մարզիկը երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն։

Առաջիկայում Բաղրյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։

 

«Ապառաժ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment