Փետրվար 23,2026 21:01
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում:
Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 1500մ վազքում՝ մրցատարածությունը հաղթահարելով 3:42.29 րոպե արդյունքով:
Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությանը պետք է մասնակցեր նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, որն օրերս արծաթե մեդալակիր է դարձել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում, սակայն վատառողջ լինելու պատճառով Աղասյանը բաց է թողել Բելգրադում անցկացված առաջնությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: