Ինչ հանգամանքներ ու իրավիճակներ էլ լինեն, որպես անսակարկելի և մնայուն արժեք, անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին։ Անկախությունը կերտվել է համազգային միասնական ջանքերի շնորհիվ, զոհողությունների գնով և հակառակ բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին։ Այն մեր երազանքների, ձգտումների և պայքարի մարմնավորումն է, մեր մեծագույն նվաճումը։ Ինչ հանգամանքներ ու իրավիճակներ էլ լինեն, որպես անսակարկելի և մնայուն արժեք, անկախ պետականությունը պետք է … Read more

Անկախութեան ամուր պահպանումը ու անոր սկզբունքներուն, արժէքներուն ու հրամայականներուն նկատմամբ հաւատարմութիւնը կ՚ենթադրէ հաւատք, կամք ու պայքար. Արամ Ա

Այսօր 21 Սեպտեմբեր Հայաստանի անկախութեան օրն է։ Անկախութիւնը աստուածատուր պարգեւ է. զայն պէտք է պահել հաւատարմութեամբ։ Անկախութիւնը նաեւ մարդկային իրաւանց հիմնական սկզբունքներէն մէկն է. զայն հարկ է յարգել։ Անկախութեան ամուր պահպանումը ու անոր սկզբունքներուն, արժէքներուն ու հրամայականներուն նկատմամբ հաւատարմութիւնը կ՚ենթադրէ հաւատք, կամք ու պայքար։ Ա՛յս գիտակցութեամբ հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց իր անկախութիւնը. եւ երբ … Read more

Փորձ է արվել մեզ համոզել, որ կա «ազգային շահ» որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը, և որ գուցե ապահով կախվածությունն ավելի լավ է, քան անկախության համար արվող զոհողությունները. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Սիրելի՛ ժողովուրդ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Սա մեր ամենամեծ հպարտության օրն է, մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետը։ Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ․ նույնիսկ թվացյալ ամենաանհույս իրավիճակներում մենք սրտում պահել ենք ազատության ճրագը, պայքարել ենք դրա համար և երբ … Read more

Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Անկախության օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա և մեր պետականության վերականգնման 35-րդ տարեդարձի առթիվ։ 35 տարին պետականության պատմության մեջ միաժամանակ երկար և շատ կարճ ժամանակ է ։ Բավական երկար՝ անցած ճանապարհը գնահատելու համար, և բավական կարճ՝ հասկանալու, որ անկախ պետությունը երբեք ավարտված ձեռքբերում չէ։ … Read more

Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը անկախության տոնի առիթով(21 սեպտեմբերի, 2026 թ.) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի առիթով։ Այսօր տոնախմբում ենք հայոց անկախ պետականության վերահաստատման 35-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է բազում փորձությունների միջով, սակայն … Read more

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան»(Единая Россия) առաջատարն է՝ ձայների 57.86%-ով

Սեպտեմբեր 21,2026 09:59 Share «Սպուտնիկ Արմենիա». Քվեաթերթիկների 90%-ի մշակումից հետո, Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան»(Единая Россия) առաջատարն է՝ ձայների 57.86%-ով։ Այս փուլում «Արդար Ռուսաստանն» ունի 4.95% ձայն, 5%-ի շեմից ցածր։ ՌԴ Կոմունիստական կուսակցությունն ստացել է ձայների 13.84%–ը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 8.90%, իսկ «Նոր մարդիկը»(Новые люди)՝ 7.94%։ Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել … Read more

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության օրվա վերջին տարիների ուղերձների գաղափարական առանցքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության օրվա վերջին տարիների ուղերձների գաղափարական առանցքը. 📣 ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԻՐ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ 📍2019 | Անկախությունը՝ ինքնության առհավատչյա «Բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել մեր ազգային արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները  մեր դուռն են … Read more

«Էդեն»․ Արման Թադևոսյանի, Գագո Չթչյանի ու Հերմինե Դեմիրոյի՝ «դրախտի որոնումների» հանգրվանը

2024 թ․-ին Լիոնի պատմական կենտրոններից մեկում անցկացվող մի մեծ ցուցահանդեսին, որին Հայաստանից ու Սփյուռքից 20-ից ավելի հայ արվեստագետներ էին ներկա, հանդիպում են 3 նկարիչներ՝ Արման Թադևոսյանը, Գագո Չթչյանն ու Հերմինե Դեմիրոն ու շատ արագ մտերմանում՝ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ստեղծագործական ոճի, մտածողության, ազատության ընկալման, գունային լուծումների, ինչպես նաև բնավորության գծերի մեջ։ 2 տարի անց այդ հանդիպման … Read more

Հայաստանը վերածվել է գերտերությունների շահերի և կոնֆլիկտների բախման կետի․ Ռոբերտ Քոչարյան

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներ։ Երկար ու բարդ, հաղթանակներով ու զրկանքներով լի ճանապարհ անցանք։ Այդ տարիներից 10 տարին պատիվ եմ ունեցել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Մեր … Read more

Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հիշո՞ւմ եք Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գործարանի կառուցման մեծ նախագիծը:Լավ հիշում եմ իշխանությունների քննադատությունը. ասում էին՝ շահավետ չէ: Իսկ գիտե՞ք՝ ինչ է պատկերված նկարում: Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարանը, որը այս 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն և … Read more