«Այո, նշանավոր խաչքարերը տեղափոխվել են, և դա արվել է վանդալիզմից փրկելու համար». Գևորգ Դանիելյան

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դադիվանքի նշանավոր խաչքարերի իբր կորստի առնչությամբ Ինտերպոլին դիմելու ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը գերհրաշալի առիթ է Արցախի հոգևոր֊մշակութային արժեքների հանդեպ հենց իրենց գործած ոճրագործությունները համալիր բացահայտելու և լրջագույն իրավական հետևանքներ առաջադրելու տեսանկյունից։ Հասկանալի է, որ, ըստ էության, ծայրահեղ տգետ ու ընդհանուր առմամբ ինքնամերկացման հասցնող քայլ … Read more

Վեհափառ Հայրապետը արծարծեց Ազրպէյճանի կողմէ մեր պատմամշակութային ու կրօնական կառոյցները որպէս աղուանական ժառանգութիւն ներկայացնելու եւ հայկական ներկայութիւնը Արցախէն ներս ջնջելու շարունակուող ճիգը

Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր 2026-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Յունաստանի դեսպան Տեսփինա Քուքուլոփուլուի: Նորին Սուրբ Օծութեան եւ դեսպանին քննարակումները ընդգրկեցին, բնականաբար, Լիբանանի այժմու կացութեան առնչուած հարցեր, Լիբանանի նախագահին վերջերս Յունաստան տուած այցելութիւնը, Թուրքիոյ եւ Իսրայէլի հետզհետէ աճող ներկայութիւնը շրջանէն ներս եւ Միջին Արեւելքի աշխարհաքաղաքական … Read more

ԱՄՆ-ի մասնակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին նոր հնարավորություններ է ստեղծում․ Վրաստանի ԱԳՆ

168.am: ԱՄՆ-ի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին նոր հնարավորություններ է ստեղծում Հարավային Կովկասում․ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող ամենամյա «Կոնկորդիա» գագաթնաժողովում։ «Հարավարևելյան Եվրոպան և Սև ծովը որպես կայունության հենասյուն» խորագրով քննարկման ժամանակ նա նշել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական աճող նշանակությունը։ Բոճորիշվիլիի … Read more

55 հազար դոլարով վաճառված Էջմիածնի կինոթատրոնի շենքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հետք»

Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքը 2004թ. մասնավոր անձին վաճառվել է 55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով՝ առանց գույքի սահմանված կարգով գնահատման։ Վաճառքից մոտ երեք ամիս անց, առանց գույքի փաստացի վիճակի փոփոխության, դրա կադաստրային արժեքը կազմել է 218 միլիոն 215 հազար դրամ։ Դատախազության ուսումնասիրությամբ խնդիրներ են հայտնաբերվել նաև կինոթատրոնին կից պետական հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի … Read more

Թրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Սեպտեմբեր 22,2026 23:23 Share ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից: ԱՄՆ նախագահը Միջազգային քրեական դատարանն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած կառույց», «անօրինական կազմակերպություն» և «չար մարդկանց խումբ», հայտնում է Reuters-ը։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Վաշինգտոնն արդեն պատրաստել է Միջազգային քրեական դատարանի … Read more

Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով

Սեպտեմբեր 22,2026 23:15 Share Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Նիագարա ջրվեժի լուսավորության խորհրդի հետ համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով։ Նույն օրը Օտտավայի քաղաքային նշանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով։   Կանադայում ՀՀ դեսպանատուն Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից … Read more

Ճապոնիան ծրագրում է բանակում կիրառել ԱԲ-ով աշխատող մարդանման ռոբոտներ

Սեպտեմբեր 22,2026 23:10 Share Ճապոնիան ծրագրում է բանակում կիրառել ԱԲ-ով աշխատող մարդանման ռոբոտներ։ Նախատեսվում է դրանք օգտագործել հիմնականում թիկունքային աշխատանքներում՝ ռազմաբազաների պահպանության և բեռների տեղափոխման համար։   «Հենակետ»   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում … Read more

Դու չես մեղադրում՝ պատրաստ եղիր, որ քեզ են մեղադրելու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Հանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից խաչքարեր ու որմնանկարներ «գողանալու» մեջ։ Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, և դրանք ներառվել են «Գողացված արվեստի … Read more

Էդվարդ Ասրյանը ընդունել է Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական կրթությանը և վարժանքներին առնչվող հարցեր: Կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն … Read more

Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում. «Ազատություն»

Ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել հայ և ադրբեջանցի փորձագետների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախատեսված քննարկումները՝ «մինչև լարվածությունը թուլանա», «Ազատությանը» փոխանցեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա քաղհասարակության այն ներկայացուցիչներից է, որն այս ձևաչափով ներգրավված է 2 երկրներում անցկացվող քննարկումներին: «Սա պլանավորված հանդիպում էր, և մենք կողմ ենք, որ այդ պլանավորված … Read more