Ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել հայ և ադրբեջանցի փորձագետների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախատեսված քննարկումները՝ «մինչև լարվածությունը թուլանա», «Ազատությանը» փոխանցեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա քաղհասարակության այն ներկայացուցիչներից է, որն այս ձևաչափով ներգրավված է 2 երկրներում անցկացվող քննարկումներին:
«Սա պլանավորված հանդիպում էր, և մենք կողմ ենք, որ այդ պլանավորված հանդիպումները տեղի ունենան, այլ ոչ թե հետաձգվեն, – ասաց Բորիս Նավասարդյանը և նշեց, – Հայկական կողմն ակնկալում էր, որ այս սուր իրավիճակում անհրաժեշտ է հանդիպել, փորձել փոխադարձ ըմբռնման հասնել ու պայմանավորվել այն մթնոլորտի մասին, որը ցանկալի է, որ ձևավորվի տեղեկատվական միջավայրում, հանրային դաշտում, սակայն կարծես թե Ադրբեջանից մեր գործընկերները նպատակահարմար չեն գտնում շփվել այս փուլում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: