Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Հիշո՞ւմ եք Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գործարանի կառուցման մեծ նախագիծը:
Լավ հիշում եմ իշխանությունների քննադատությունը. ասում էին՝ շահավետ չէ:

Իսկ գիտե՞ք՝ ինչ է պատկերված նկարում:

Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարանը, որը այս 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն և դարձել երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Իսկ նավթամթերքի արտահանումը Վրաստանից աճել է 3000 %-ով՝ շուրջ 30 անգամ։

Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը:
Դրա համար երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment