Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 01։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածը։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից։

Leave a comment