ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լրատվամիջոցների այն հաղորդումները, թե Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է թուլացնել պատժամիջոցները և ապասառեցնել ակտիվները՝ միջուկային ծրագրի հետ կապված զիջումների դիմաց։
«Axios-ը նոր է հրապարակել մի նյութ, ըստ որի՝ Թրամփն Իրանին առաջարկել է թուլացնել պատժամիջոցները և ապասառեցնել միջոցները։ Դա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել։ Axios-ի հոդվածը, ինչպես և մյուսների մեծ մասը, կեղծիք է։ Նրանք պետք է անհապաղ հերքեն այդ կեղծ հոդվածը»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
Երկուշաբթի ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Axios-ը և CNN-ը, հաղորդել էին, որ Թրամփը, իբր, պատրաստ է եղել թուլացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները և ապասառեցնել Թեհրանի արգելափակված միջոցները, եթե միջուկային գործարքի հարցում առաջընթաց գրանցվեր։
Թրամփը հերքել է Թեհրանի դեմ պատժամիջոցները մեղմելու ԶԼՆ-ների տեղեկությունները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։