«Սպուտնիկ Արմենիա». Քվեաթերթիկների 90%-ի մշակումից հետո, Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան»(Единая Россия) առաջատարն է՝ ձայների 57.86%-ով։
Այս փուլում «Արդար Ռուսաստանն» ունի 4.95% ձայն, 5%-ի շեմից ցածր։
ՌԴ Կոմունիստական կուսակցությունն ստացել է ձայների 13.84%–ը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 8.90%, իսկ «Նոր մարդիկը»(Новые люди)՝ 7.94%։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Երևանը Պետդումայի ընտրությունների ամենաակտիվ արտերկրյա տեղամասերից էր։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: