ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորվածը Հակոբ Սիմիդյանի ընտանիքի սանիկն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 6-ին ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետելու գործով կալանավորված Րաֆֆի Մանդալյանի վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ահաբեկչության հոդվածով մեղադրվող, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը ՔՊ-ական պատգամավոր, շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի ընտանիքի սանիկն է։ Հիշեցնենք՝ Հակոբ Սիմիդյանն էլ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հակոբ … Read more

Գալուզին. Ռուսաստանը պատրաստ է նաև քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության շարունակականությունը

Ռուսաստանը Հայաստանից որևէ խնդրանք չի ստացել Շիրակից իր ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ և շարունակում է այն համարել հանրապետության և Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք հայկական կողմից որևէ հարցում չենք ստացել Շիրակում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դա Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության … Read more

58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչները մասնակցում են այցերին, որոնցից մի քանի տարի առաջ հրաժարվում էին աշխարհի առաջատար պետությունների դեսպանները։ Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց. «Փաստ»

Արժե հիշել, որ ավելի վաղ՝ հատկապես 2021-2022 թվականներին, երբ Ադրբեջանը կազմակերպում էր առաջին դիվանագիտական այցերը դեպի Շուշի, զարգացավ մեծ քաղաքական սկանդալ։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները բազմիցս դեմ են արտահայտվել և հրաժարվել մասնակցել Բաքվի կողմից կազմակերպված պաշտոնական ուղևորություններին դեպի Շուշի։ Որոշ այցերից հրաժարվել էր նաև Ռուսաստանի դեսպանը։ Այս փաստը չափազանց կարևոր է, քանի որ ցույց է … Read more

Անմիտ հրճվողների կազմը բավականին ընդգրկուն է եղել՝ 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության առնվազն 150 «դիվանագետ». Գևորգ Դանիելյան

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ դրսևորելը ադրբեջանական իշխանության պարագայում օրինաչափություն է։ Սա միայն անկիրթ ինքնավստահության ցուցիչ չէ, սա ավելի խորքային երևույթ է։ Ադրբեջանի իշխանությունն ամեն գնով ձգտում է միջազգային հանրության ինքնագիտակցության մեջ արմատավորել, որ այս ամենը բնավ … Read more

«Մեր ԱԳՆ-ն պարզապես փախչում է դրա պատասխանատվությունից». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անհավատալի է։ Հայաստանի ԱԳՆ լրահոսի «Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը «Մատենադարան» և զրույցը ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի հետ» տեղեկության համաձայն այսօր, սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա … Read more

Արցախի նկատմամբ վերահսկողությունը կարող է փոխվել։ Արցախի հայկական պատմությունը՝ ոչ. «Ջենեսիս Արմենիա»

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Արցախի Գանձասարի վանական համալիրում օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ կազմակերպված քարոզչական գործողությունը, որի ընթացքում հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն, իսկ հայկական ձեռագրական մշակույթի վերաբերյալ շրջանառվել են մանիպուլյատիվ և պատմական փաստերը խեղաթյուրող պնդումներ։ Գանձասարի հայկական ինքնության նպատակային վերագրումը մեկուսացված պատմագիտական վեճ … Read more

«Հայոց պատմությունը խմբագրելու և Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն այսօր ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը». Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր է՝ Արցախից տարածվող տեսանյութերն ազդում են հայ հասարակության մի մեծ հատվածի հույզերի և նյարդերի վրա։ Դրանցում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները խրախճանքների են մասնակցում, լսում ադրբեջանցի պաշտոնյաների բացահայտ կեղծ պատմություններն Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության մասին։ Իհարկե, միջազգային պաշտոնյաների անտարբերությունն Արցախի … Read more

Խուդաթյանն ու Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը, նոր ատոմակայանի մոդելի ընտրության հարցը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում այսօր Վիեննայում հանդիպել եմ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և հայկական պատվիրակության այլ անդամներ։ Ռաֆայել Գրոսիի հետ քննարկել ենք ԱԷՄԳ-ի հետ ոլորտային համագործակցության … Read more

Արհեստական բանականությունը վտանգավո՞ր է, թե՞ ոչ. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյն սեպտեմբերի 12-ին հրապարակած էսսեում առաջարկում է դանդաղեցնել ամենահզոր համակարգերի կարողությունների զարգացման տեմպը, որպեսզի անվտանգության մեխանիզմները հասցնեն դրանց հետևից։ Սեմ Ալթմանը և Իլոն Մասկը հրապարակայնորեն աջակցել են առաջարկին։ Խոսքը մեր ամենօրյա օգտագործման արհեստական բանականության համակարգերը կանգնեցնելու … Read more

«Բնական է, որ գրքերի բնօրինակները Մատենադարանում են, իսկ Արցախ ուղարկվածները՝ պատճեններ։ Բայց ինչո՞ւ այդ պատճենները լիարժեք չեն։ Ինչո՞ւ են դատարկ էջերով». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրում է. «Մեր պատասխանը Չեմբեռլենին, կամ՝ լեյտենանտ Շմիդտի որդի Հաջիևին Մինչև 1929-ը ադրբեջաներենը հիմնականում գրվում էր արաբական գրային համակարգով։ 1929–1939-ին՝ խորհրդային իշխանությունների նախաձեռնությամբ Ադրբեջանում կիրառվեց լատինատառ այբուբեն, որ 1939-ից փոխարինվեց կիրիլիցայով՝ այսինքն՝ ռուսատառ գրային համակարգով։ Ակնհայտորեն շողոքորթելով ռուսական իշխանություններին՝ անգամ ազգանունների վերջամասերը փոխեցին՝ Հաջիզադեից դառնալով Հաջիև։ 1991-ից, անկախանալուց հետո, կրկին … Read more